Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 մարտի 2012 թվականի N 232-Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 12-ի N 77-Ն որոշման N 2 հավելվածի 51-րդ կետը` Հայաստանի Հանրապետությունում երեխաների իրավունքների պաշտպանության ազգային ծրագիր (այսուհետ՝ ծրագիր) մշակելու նպատակով`

1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական հանձնաժողովին` մինչև 2012 թվականի մայիսի 30-ը ծրագրի նախագիծը ներկայացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. մարտի 20

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

մարտի 20-ի N 232-Ա

որոշման

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ

Միջգերատեսչական հանձնաժողովԻ

Ֆ. Բերիկյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

Գ. Մալխասյան - ՀՀ վարչապետի խորհրդական

Լ. Ղազարյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ

Կ. Սարիբեկյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ

Ն. Հովհաննիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ

Հ. Գալստյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման և զարգացման վարչության պետ

Ա. Թանաշյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ

Ն. Դուրյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ-ի 3-րդ վարչության պետի տեղակալ

Ա. Ստեփանյան - ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ-ի գործակալության պետի տեղակալ

Կ. Սուջյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի պետ

Լ. Հայրապետյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի երեխաների բաժնի պետ

Ռ. Ղլեչյան - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ծրագրերի և մոնիթորինգի վարչության գլխավոր մասնագետ

Ա. Հարությունյան - «Սեյվ դը չիլդրըն» կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Հ. Ահրենս - ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Գ. Գրիգորյանց - «Վորլդ Վիժն» միջազգային հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Ռ. Հարությունյան - «Վորլդ Վիժն» միջազգային հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Ա. Սաղաթելյան - «Վորլդ Վիժն» միջազգային հասարակական կազմակերպության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Ա. Կուրդովա - փորձագետ (համաձայնությամբ)

Լ. Ղարիբյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։