ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 փետրվարի 2012 թվականի N 70-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը, կապի կազմակերպման համար վարձակալական հիմունքներով պետական ու համայնքային հողերի, շենքերի և շինությունների օգտագործման դեպքում առաջացող խնդիրների կանոնակարգման նպատակով`
1. Ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին` մեկամսյա ժամկետում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների գծով միջազգային փորձագետի կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան նորմատիվ իրավական ակտերի նախագծեր:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2012 թ. փետրվարի 8
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2012 թ.
փետրվարի 8-ի N 70-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Վ. Դանիելյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական (աշխատանքային խմբի ղեկավար)
Ա. Գիլոյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ
Կ. Ենոքյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետի տեղակալ, մաքսային քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության բաժնի պետ
Ն. Ստեփանյան - - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի կապի և տեղեկատվայնացման վարչության պետի տեղակալ, տեղեկատվայնացման բաժնի պետ
Ն. Բակունց - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության իրավական ապահովման և փաստաթղթային հոսքերի կառավարման բաժնի պետ
Ա. Պատրիկյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ճարտարապետության վարչության ճարտարապետության քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ
Ա. Օհանյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության գործակալության մասնավոր իրավունքի բնագավառի իրավական ակտերի փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ
Ս. Ավետիսյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչության գույքի տնօրինման բաժնի պետ
Հ. Մխիթարյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանման տեղեկատվության կառավարման բաժնի պետ
Գ. Գևորգյան - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի հեռահաղորդակցության վարչության պետ (համաձայնությամբ)
Դ. Սանդուխչյան - «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության իրավաբանական տնօրինության տնօրեն (համաձայնությամբ)
Մ. Մանուկյան - «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության առաջատար իրավաբան, փաստաթղթերի իրավաբանական ձևակերպման ստորաբաժանման ղեկավար
Ա. Բաղդասարյան - «Օրանժ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության նոր կայանների ձեռքբերման գծով ղեկավար (համաձայնությամբ)
Ա. Մելիքյան - «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի իրավաբան (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան