ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ապրիլի 2012 թվականի N 314-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը և «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը վարձակալության տրամադրելու մասին պայմանագրի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2012 թ. ապրիլի 10
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2012 թ.
ապրիլի 10-ի N 314-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Ալեքսանյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)
Ծ. Գալստյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի փոստի վարչության պետի տեղակալ
Կ. Հակոբյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրենսդրության վերլուծության և կատարելագործման վարչության պետ
Ա. Մելիք-Իսրայելյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի պետական բաժնեմասի կառավարման վարչության պետ
Ա. Սարգսյան - ՀՀ կենտրոնական բանկի աշխատակազմի ֆինանսական վերահսկողության վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ)
Հ. Դավթյան - ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական
Ա. Հարությունյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության առաջատար մասնագետ
Հ. Մալխասյան - ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության փորձագետ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան