ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ապրիլի 2012 թվականի N 364-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
Եվրամիության և Համաշխարհային բանկի հովանու ներքո նախատեսվող դոնոր կազմակերպությունների և երկրների համաժողովի նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2012 թ. ապրիլի 23
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2012 թ.
ապրիլի 23-ի N 364-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Վ. Արամյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)
Զ. Մնացականյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Գ. Մելքոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Հ. Թաշչյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան