Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 ապրիլի 2012 թվականի N 385-Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեի 48-րդ նստաշրջանի ընթացքում խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի և պատժի դեմ կոնվենցիայի կատարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 3-րդ և 4-րդ պարբերական զեկույցների պաշտպանության նպատակով 2012 թվականի մայիսի 9-12-ը Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների՝ Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝

1) Ե. Կիրակոսյանինը, Վ. Դեմիրճյանինը, Ա. Ստեփանյանինը և Ա. Վարդապետյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Կ. Սուջյանինը, Ա. Հարությունյանինը և Հ. Պետրոսյանինը՝ համապատասխանաբար` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հ. Թովմասյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ե. Կիրակոսյանի` Ժնև գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. ապրիլի 28

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

ապրիլի 28-ի N 385-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 9-12-Ը ԺՆԵՎ (ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Ե. Կիրակոսյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար)

Ա. Հարությունյան - ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության պետ

Վ. Դեմիրճյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական հարաբերությունների վարչության պետ

Կ. Սուջյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի պետ

Ա. Ստեփանյան - ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության ավագ դատախազ (համաձայնությամբ)

Հ. Պետրոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության շտաբի կազմակերպական-վերլուծական վարչության պետի տեղակալ, ինֆորմացիայի վերլուծության, պլանավորման և հսկողության բաժնի պետ

Ա. Վարդապետյան - ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի ավագ օգնական (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։