Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի N 26 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

26 հոկտեմբերի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հոկտեմբերի 1999 թվականի N 669

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի N 26 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 20-ի «Ստանդարտացման և սերտիֆիկացման մասին» ու «Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների առանձին հոդվածների կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 26 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

ա) որոշմամբ հաստատված չափագիտական աշխատանքների և ծառայությունների համար վճարման կարգի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետությունում չափագիտական աշխատանքները և ծառայություններն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման չափագիտության և սերտիֆիկացման վարչության (այսուհետև` Հայպետստանդարտ) սահմանած կարգով հավատարմագրված չափագիտական ծառայությունները».

բ) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետություն չափման միջոցների ներմուծման կարգի`

4-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4. Մաքսային հսկողության տակ գտնվող չափման միջոցների փորձարկման համար նմուշների ընտրությունը կատարվում է համաձայն գործող նորմատիվ փաստաթղթերի` մաքսային մարմինների և հայտատուի ներկայացուցիչների ներկայությամբ: Նմուշների (այդ թվում` եզակի օրինակով չափման միջոցների) ընտրությունը ձևակերպվում է նմուշառման ակտով, երեք օրինակից, որոնք ստորագրում են նմուշների ընտրության մասնակիցները».

4-րդ կետի երկրորդ պարբերությունը «պայմանագրում» բառից հետո լրացնել «կամ հաշիվ-հայտագրում» բառերով.

4-րդ կետը լրացնել հետևյալ նոր պարբերությամբ`

«Խմբաքանակներով կամ եզակի օրինակով չափման միջոցների, ինչպես նաև ներմուծման ենթակա տեխնոլոգիաներով արտադրական գործունեության համար նախատեսված չափման միջոցների, որոնց փորձարկումները կարող են իրականացվել միայն դրանց շահագործման կամ տեղադրման վայրում (այդ թվում` նախկինում տվյալ տեսակը հաստատված չափման միջոցների պետական գրանցամատյանում գրանցված չափման միջոցների) ներմուծումը թույլատրվում է «Մաքսային ձևակերպման համար» մակագրությունն ունեցող տեսակի հաստատման սերտիֆիկատի հիման վրա».

7-րդ կետը «պայմանագրի» բառից հետո լրացնել «կամ հաշիվ-հայտագրի» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության ներմուծման ենթակա չափման միջոցների ցանկը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից 2 ամիս հետո:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Վ. Սարգսյան

Հաստատված է

ՀՀ կառավարության 1998 թվականի

հունվարի 20-ի N 26 որոշմամբ

Ց Ա Ն Կ

Հայաստանի Հանրապետության ներմուծման ենթակա չափման միջոցների` ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերի

NN

ը/կ Չափման միջոցների ապրանքային խմբերն ըստ ԱՏԳ ԱԱ ծածկագրերի Չափման միջոցների անվանումները

___________________________________________________________________

1 2 3

___________________________________________________________________

1. 84.23 ապրանքների կշռման սարքավորումներ (բացի 0,05 գրամ և ավելի զգայնության կշեռքներից), ներառյալ ապրանքների զանգվածի հաշվարկների կշեռքները և ստուգման համար հարմարանքներով սարքավորված կշեռքներն ու բոլոր տեսակի կշռաքարերը

2. 85.04.31.310 լարման չափիչ տրանսֆորմատորներ

85.04.31.390 այլ

85.04.32.300 չափիչ տրանսֆորմատորներ

3. 90.11.80.000 այլ միկրոսկոպներ (չափիչ միկրոսկոպներ)

4. 90.15, բացի 90.15.90.000-ից տեղագրական սարքավորումներ, հիդրոգրաֆիական, հիդրոլոգիական, օդերևութաբանական, գեոֆիզիկական, բացի կողմնացույցերից (հեռաչափեր, թեոդոլիտներ, տախոմետրեր, նիվիլիրներ և այլ նմանատիպ սարքեր)

5. 90.16.00 0,05 գրամ և բարձր զգայնության կշեռքներ`

90.16.00.100,

բացի 90.16.00.900-ից կշռաքարերով կամ առանց կշռաքարերի

կշեռքներ

6. 90.17.30.100 միկրոմետրեր և կրոնցիրկուլներ

90.17.80.100 չափիչ ձողեր, չափերիզներ և քանոններ` բաժանումներով

7. 90.18.11.000 էլեկտրակարդիոգրաֆներ

90.18.19.000 այլ էլեկտրադիագնոստիկ սարքեր

90.18.90.100 արյան ճնշման չափման միջոցներ և սարքավորումներ

90.18.50.900 օպտիկական օֆտալմոլոգիական սարքեր

8. 90.24, բացի 90.24.90.000-ից սարքավորումներ և մեքենաներ` նյութերի մեխանիկական հատկությունների` ամրության, կարծրության, ընդարձակման, սեղմման, էլաստիկության որոշման և փորձարկումների համար (օրինակ, մետաղների, փայտի, տեքստիլային նյութերի, թղթի և պլաստմասսայի)

9. 90.25, բացի 90.25.90-ից աերոմետրեր, ջերմաչափեր և նմանատիպ չափման միջոցներ, որոնք գործում են հեղուկի մեջ ընկղմելիս

բարոմետրեր, պիրոմետրեր, գիգրոմետրեր, փսիխրոմետրեր` գրանցող սարքերով կամ առանց դրանց

10. 90.26, բացի 90.26.90-ից հեղուկների, գազերի ծախսի, մակարդակի, ճնշման և այլ փոփոխական բնութագրերի չափման, հսկման սարքեր, չափման միջոցներ (օրինակ, ծախսաչափեր, մոնոմետրեր, ջերմաչափեր), բացի 90.14, 90.15, 90.28 և 90.32 խմբերում ընդգրկված սարքերից

11. 90.27, բացի 90.27.90-ից չափման միջոցներ` ֆիզիկաքիմիական անալիզների համար (օրինակ, պոլյարիմետրեր, սպեկտրոմետրեր, ռեֆրակտոմետրեր, գազի և ծխի անալիզատորներ)

չափման միջոցներ` մածուցիկության, ծակոտկենության, ընդարձակման, մակերևութային լարման և նմանատիպ սարքեր`

չափման և հսկման համար, չափման միջոցներ` ջերմության, ձայնի, լույսի քանակի չափման և հսկման համար

12. 90.28, բացի 90.28.90-ից հաշվիչներ` գազի, հեղուկի և էլեկտրաէներգիայի մատակարարման կամ արտադրության համար

13. 90.29, բացի 90.29.90-ից հաշվիչներ` պտույտների թվի, արտադրանքի քանակի որոշման համար, տաքսաչափեր, քայլաչափեր, սպիդոմետրեր, տախոմետրեր, բացի 90.15 խմբում ընդգրկվածներից

14. 90.30, բացի 90.30.90-ից օսցիլոսկոպներ, սպեկտրոմետրեր և այլ չափման միջոցներ` էլեկտրական մեծությունների չափման և հսկման համար, բացի այն չափման միջոցներից, որոնք ընդգրկված են 90.28 խմբում

չափման միջոցներ և սարքեր` ալֆա, բետտա, գամմա (a, b, g ) ռենտգենյան, կոսմիկական և այլ ճառագայթների հայտնաբերման ու չափման համար

15. 90.31.10.000 հավասարակշռման մեքենաներ և սարքավորումներ` մեխանիկական մասերի համար

90.31.20.000 փորձարկման ստենդներ

90.31.80.310 երկրաչափական մեծությունների չափման և հսկման սարքեր

90.31.80.510 երկրաչափական մեծությունների չափման և հսկման սարքեր` առանց կարգավորման հարմարանքների

16. 90.32, բացի 90.32.90-ից ավտոմատ կարգավորման և կառավարման սարքեր

17. 91.06 շուրջօրյա ժամանակի գրանցման և չափման սարքեր

Ծանոթագրություն: Չափման միջոցների ապրանքային խմբերն ըստ ԱՏԳ ԱԱ ծածկագրերի ճշտվել և կազմվել են ԱՏԳ ԱԱ ծածկագրերի` ԱՊՀ անդամ պետությունների 1996 թվականի 2-րդ հրատարակության հիման վրա:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։