Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ԱՌԱՋԻՆ ԽՄԲԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՍՊԱՆԵՐԻ ԶՈՐԱԿՈՉ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

13 նոյեմբերի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 նոյեմբերի 1999 թվականի N 682

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ԱՌԱՋԻՆ ԽՄԲԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՍՊԱՆԵՐԻ ԶՈՐԱԿՈՉ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 1999 թվականի նոյեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» հրամանագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` ապահովել 1999 թվականի նոյեմբեր ամսին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի մինչև 35 տարեկան սպաների զորակոչի անցկացումը:

2. Հաստատել զորակոչի ենթակա` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների մասնագիտությունների ցանկը և թիվը (կցվում է):

3. Հաստատել զորակոչի տարկետման իրավունքից օգտվող` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի առանձին կատեգորիաների պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների ցանկը (կցվում է):

4. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վրա:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի նոյեմբերի 13-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Սարգսյան

Հաստատված է

ՀՀ կառավարության 1999 թվականի

նոյեմբերի 13-ի N 682 որոշմամբ

Զորակոչի ենթակա` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների մասնագիտությունների ցանկը եվ թիվը

______________________________________________________________

Մասնագիտությունը Թիվը

______________________________________________________________

Բուժական գործ 25

Վիրաբույժ 20

Թերապևտ 20

Ատամնաբույժ 20

Սանէպիդեմիոլոգ 10

Վնասվածքաբան 6

Պրովիզոր 6

______________________________________________________________

Ընդամենը` 107

Հաստատված է

ՀՀ կառավարության 1999 թվականի

նոյեմբերի 13-ի N 682 որոշմամբ

Ց Ա Ն Կ

զորակոչի տարկետման իրավունքից օգտվող` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի առանձին կատեգորիաների պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների

1. Նախկինում զինվորական ծառայություն անցած պահեստազորի սպաներ

2. Գիտական աստիճան ունեցող պահեստազորի սպաներ (գիտության թեկնածուներ, գիտության դոկտորներ), որոնք աշխատում են պետական բուհերում, պետական հիմնարկներում, 50 տոկոսից ավելի պետական մասնակցությամբ կազմակերպություններում` ըստ իրենց մասնագիտության

3. Պետական կրթական համակարգի ասպիրանտուրայում, ինտերնատուրայում, կլինիկական օրդինատուրայում սովորողներ, բացի հեռակա ուսուցման սովորողներից

4. Երեք և ավելի երեխա ունեցողներ

5. Իրենց խնամքի տակ գտնվող և համատեղ բնակվող առաջին խմբի հաշմանդամ կին կամ երեխա, հայր կամ մայր ունեցողներ

6. Հայաստանի Հանրապետության նախարարների տեղակալներ, գերատեսչությունների ղեկավարներ, նրանց տեղակալները, պետական կառավարման հանրապետական մարմինների կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ

7. Պետական բուհերի ռեկտորներ, պրոռեկտորներ, ֆակուլտետների դեկաններ, ամբիոնների վարիչներ

8. Առողջապահության պետական համակարգում աշխատող ախտաբանանատոմներ:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։