«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
13 նոյեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 նոյեմբերի 1999 թվականի N 684
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածի «ա» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 04 խմբի 03 ենթախմբի «03. Հանրակրթական դպրոցների պահպանում» (ՀՀ կրթության և գիտության նախարարություն) տողով նախատեսված ծախսերը պակասեցնել 4954,0 հազ. դրամով` նույն չափով ավելացնելով 04 խմբի 07 ենթախմբի «01. Արտադպրոցական հիմնարկներում պետական պատվերի կատարում» (ՀՀ կրթության և գիտության նախարարություն) տողով նախատեսված ծախսերը:
2. Սույն որոշման 1-ին կետին համապատասխան հաստատել ծախսերի վերաբաշխումն ըստ տնտեսագիտական դասակարգման` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի նոյեմբերի 13-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Սարգսյան
Հավելված
ՀՀ կառավարության 1999 թվականի
նոյեմբերի 13-ի N 684 որոշման
«Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 04 խմբի 03 ԵՎ 07 ենթախմբերի ծախսերի վերաբաշխումն ըստ տնտեսագիտական դասակարգման
(հազ. դրամ)
Հոդվածի անվանումը Պակասեցում
(04 խմբի 03 ենթախումբ) Ավելացում
(04 խմբի 07 ենթախումբ)
Ընդամենը` ծախսեր
այդ թվում` 4954,0 4954,0
Պետական մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձ 3871,0 3871,0
- պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 1083,0 1083,0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Շ. Կարամանուկյան