Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 300 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2012-04-24-ից մինչև 2012-07-20։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2012-07-20Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 նոյեմբերի 2011 թվականի N 1654-Ա

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 300 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» բաց բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2011 թվականի հոկտեմբերի 17-ից մինչև 2013 թվականի օգոստոսի 1-ը ներառյալ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2014 թվականի հոկտեմբերի 17-ը:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» բաց բաժնետիրական ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. նոյեմբերի 29

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

նոյեմբերի 17-ի N 1654-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ Հայաստանի Հանրապետություն ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

NN ը/կ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը Անվանումը Չափի

միավորը Քանակը Ծագման/

արտահանման երկիրը Արժեքը

(դրամ)

1 2 3 4 5 6 7

1. Պողպատի ձուլման սարքավորում (շերեփ-վառարան)

1.1. 8454 Շիբերային փականով ձուլ. շերեփ սայլակի վրա քանդված կգ 33 000 Չինաստան/Չինաստան 135,200

1.2. 7326 Շերեփի կափարիչ սև մետաղից կգ 8 000 Չինաստան/Չինաստան 15,000

1.3. 8425 Վերհան կգ 12 000 Չինաստան/Չինաստան 34,500

1.4. 8425 Էլեկտրոդն. բարձրաց. մեխանիզմ մալուխներով քանդ. կգ 20 000 Չինաստան/Չինաստան 95,100

1.5. 8413 Պոմպակայան կգ 500 Չինաստան/Չինաստան 3,300

1.6. 8481 Օդաճնշական ուժային համակարգերի հսկիչ կափույրային տեղակայանք կգ 500 Չինաստան/Չինաստան 3,300

1.7. 8413 Հիդրոպոմպակայան կգ 2 800 Չինաստան/Չինաստան 45,000

1.8. 8537 Ղեկավարման էլեկտրական պահարան մինչև 1000 Վ կգ 1 000 Չինաստան/Չինաստան 32,300

1.9. 8504 Տրանսֆորմատոր կգ 10 774 Չինաստան/Չինաստան 92,600

1.10. 8535 Բարձրավոլտ անջատիչ՝ 72.5 ԿՎ-ից բարձր լարման համար կգ 1 000 Չինաստան/Չինաստան 13,800

1.11. 7316 Կեռիկ սև մետաղից կգ 2 000 Չինաստան/Չինաստան 49,000

1.12. 8416 Գազայրիչ օդափոխիչներով կգ 4 000 Չինաստան/Չինաստան 73,200

1.13. 7308 Մոնտաժային նյութեր կգ 5 000 Չինաստան/Չինաստան 15,000

2. 9027 Սպեկտրոֆոտոմետր ԴՖՍ-500 հատ 1 ՌԴ/ՌԴ 11,931,000

3. 8545 Գրաֆիտացված էլեկտրոդներ կգ 22 000 Չինաստան/Չինաստան 16,720,000

4. 8462 Հորիզոնական կտրման հիդրավլիկ մկրատ հատ 1 Իտալիա/Իտալիա 126,603,000

5. Գլոցման հաստոն, Siemens VAI

5.1. 8455 Գլոցման հաստոն հատ 1 -/Իտալիա 4,801,452,120

5.2. 8537 Գլոցման հաստոնի էլեկտրական և ավտոմատիկայի համակարգ (քանդված վիճակում) կգ 40 000 -/ՌԴ 727,982,080

5.3. 6902 Հրակայուն նյութեր կգ 350 000 Իտալիա/Իտալիա 177,730,000

6. 8481

8537 ԴՍՊ-12 էլ. աղեղ. վառարանների ավտոմատացման համակարգեր և դրանց մասեր, Siemens VAI կգ 4 000 Ավստրիա/ՌԴ 518,678,945

7. 8454 Ձուլման մեքենայի մասեր, Siemens VAI կգ 90 000 Ավստրիա/Ավստրիա 573,100,000

8. Կամրջակային կռունկի հանգույցներ, «Ռուսկռան սերվիս»

8.1. 8431 Կռունկային սարքավորումներ (քանդված վիճակում) կգ 7 000 -/ՌԴ 29,515,900

8.2. 8537 Կռունկի էլեկտրական ղեկավարման պահարաններ կգ 800 -/ՌԴ 16,101,260

Ընդամենը 7,000,421,605

(Հավելվածը խմբ. 19.04.12 N 470-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։