ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մայիսի 2012 թվականի N 578-Ա
«ԵՂՎԱՐԴԻ ՄԱՐԶԱԿՈՇԻԿՆԵՐԻ ՖԱԲՐԻԿԱ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԱԾ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Թույլատրել «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության կողմից «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքների՝ համաձայն հավելվածի, նկատմամբ կիրառված «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը` մինչև 2015 թվականի մայիսի 16-ը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2012 թ. մայիսի 14
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2012 թվականի
մայիսի 10-ի N 578-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ԵՂՎԱՐԴԻ ՄԱՐԶԱԿՈՇԻԿՆԵՐԻ ՖԱԲՐԻԿԱ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ կողմից «ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ապրանքների
NN
ը/կ Ապրանքի անվանումը, մակնիշը (մոդել) ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը Քանակը Արտա-դրման տարե-թիվը Մաքսա-
յին հայտա-րա-
րագրի համարը Մաքսային հայտարա-րագիրը ներկայաց-նելու ամսաթիվը Մաքսա-
յին արժեքը
(դրամ) Մաքսա-
յին ռեժիմի ժամկետի ավարտը
1. Կարուսելային մեքենա պոլիուրեթանից` կոշիկների արտադրության համար՝ DESMA/562/24/օգտագործված 84771000 1 լրակազմ 1988 C 4045 16.05.2011 18,210,541 16.05.2012
2. Կաշվի դրոշմավորման մամլիչ SCHON703 օգտագործված 84531000 1 լրակազմ 1988 C 4045 16.05.2011 4,134,784 16.05.2012
3. Էլեկտրահիդրավլիկ մամլիչ` կաշվի ձևման համար SCHON 8LE՝ 1 հատ` օգտագործված 84532000 1 հատ 1988 C 4045 16.05.2011 1,228,796 16.05.2012
4. Օգտագործված մետաղյա բեռնասայլակներ 87168000 12 հատ 1988 C 4045 16.05.2011 241,570 16.05.2012
5. Օգտագործված մետաղյա աշխատանքային սեղաններ 94031099 4 հատ 1988 C 4045 16.05.2011 46,960 16.05.2012
6. Օգտագործված մետաղյա աթոռներ 94017900 7 հատ 1988 C 4045 16.05.2011 27,096 16.05.2012
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան