Անցնել բովանդակությանը

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 21 ՄԱՅԻՍԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 20-Ա ՈՐՈՇՈՒՄԸ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

21 մայիսի 2012 թ.

ք. Երևան թիվ 20-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԱՐՏ-ԹԻՎԻ-ՆԵԹ» ՍՊ ընկերությանը հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա տրամադրելու մասին

Հիմք ընդունելով հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու վերաբերյալ «ԱՐՏ-ԹԻՎԻ-ՆԵԹ» ՍՊ ընկերության 15.05.2012թ. դիմումը, ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի, «Հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզավորման կարգ»-ի դրույթներով՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է.

1. «ԱՐՏ-ԹԻՎԻ-ՆԵԹ» ՍՊ ընկերությանը տրամադրել ՀՀ Արարատի մարզի տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «ԱՐՏ-ԹԻՎԻ-ՆԵԹ» ՍՊ ընկերությանը հանձնելու օրվան հաջորդող օրվանից։

3. Սույն որոշումը ենթակա է բողոքարկման ՀՀ վարչական դատարան` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում:

Նախագահ Գ. Ամալյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։