Անցնել բովանդակությանը

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՆՎԱԶԵՑՆՈՂ` ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԻՄՔՈՒՄ ԴՐՎՈՂ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՑԱՆԿԻ, ԴՐԱՆՔ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԻ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՁԵՎԻ, ԱՅՆ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

23 մայիսի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 11812224

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

28 ապրիլի 2012 թ. թիվ 386-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՆՎԱԶԵՑՆՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԻՄՔՈՒՄ ԴՐՎՈՂ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՑԱՆԿԻ, ԴՐԱՆՔ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԻ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՁԵՎԻ, ԱՅՆ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Նպատակ ունենալով ապահովել «Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումը և ղեկավարվելով նույն օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ, 6-րդ և 7-րդ մասերով և 15-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթներով,

Հրամայում եմ՝

1. Սահմանել.

1) համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող՝ Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի 2011 թվականի բյուջեի եկամուտների կորուստների հաշվարկներում կիրառվող ելակետային տվյալների ցանկը` համաձայն N 4 հավելվածի.

2) հաշվարկներում կիրառվող ելակետային տվյալների ներկայացման ձևը` համաձայն NN 1ա-1բ, 2, 3 հավելվածների.

3) Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման համապատասխան մարմինների կողմից սույն հրամանով սահմանվող հավելվածների լրացման և ելակետային տվյալների հաշվարկման կարգը` համաձայն N 5 հավելվածի.

4) սույն հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետում սահմանված հավելվածները լրացվում են միայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 21-ի N 163 որոշմամբ սահմանված մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ համայնքների կողմից, որոնց կոդերը սահմանվում են համաձայն N 6 հավելվածի.

5) սույն հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետում սահմանված հավելվածներով նախատեսված ելակետային տվյալները Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում մինչև 2012 թվականի օգոստոսի 3-ը, իսկ անհրաժեշտության դեպքում ճշգրտված ելակետային տվյալները` մինչև 2012 թվականի օգոստոսի 31-ը.

6) տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրման ենթակա` սույն հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետում սահմանված հավելվածներով նախատեսված ելակետային տվյալների Հայաստանի Հանրապետության մարզպետարաններում ստացման առավելագույն ժամկետը 2012 թվականի հուլիսի 20-ն է, իսկ անհրաժեշտության դեպքում ճշգրտված ելակետային տվյալների համար` 2012 թվականի օգոստոսի 17-ն է:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:

Նախարար

Վ. Գաբրիելյան

համայնքի կոդը

Հավելված N 1ա

ՀՀ ֆինանսների նախարարի 2012 թվականի

ապրիլի 28-ի N 386-Ն հրամանի

Նոյեմբերյանի և Ճամբարակի քաղաքային

համայնքների համար

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

------------------- մարզի ---------------------քաղաքային համայնքի 2008, 2011 թթ. բյուջեներ գանձված առանձին տեղական տուրքերին առնչվող որոշ քանակական և գումարային ցուցանիշների վերաբերյալ

Հ/հ Տեղական տուրքի տեսակը 2008 թվական 2011 թվական

Օրենքով սահմանված դրույքաչափի վերին սահմանը (դրամ, գործակցի կիրառմամբ) Օրենքով սահմանված գործակիցը Համայնքի ավագանու սահմանած դրույքաչափը (դրամ) Օրենքով սահմանված դրույքաչափի ստորին սահմանը (դրամ) Օրենքով սահմանված դրույքաչափի վերին սահմանը (դրամ, գործակցի կիրառմամբ) Օրենքով սահմանված գործակիցը Համայնքի ավագանու սահմանած դրույքաչափը (դրամ) Ընդամենը համայնքի ավագանու տրամադրած թույլտվություն-ների քանակը (հատ) Թույլտվություն-ների քանակը, որոնց համար համայնքի ավագանին սահմանել է արտոնություն (հատ)

1 2 3 4 5 6 7 8 9

1 Համայնքի տարածքում ոգելից խմիչքի վաճառքի թույլտվության համար` հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում 18,750.0 1.5 0.0 26,250.0 1.5

2 Համայնքի տարածքում ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլ-տվության համար` հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում 18,750.0 1.5 1,500.0 26,250.0 1.5

3 Համայնքի տարածքում ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլ-տվության համար` ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում 26,250.0 1.5 1,500.0 26,250.0 1.5

_______________________ համայնքի ղեկավար _______________________________

համայնքի անվանումը ստորագրությունը անուն, ազգանուն

« » 2012 թ. Կ. Տ.

համայնքի կոդը

Հավելված N 1բ

ՀՀ ֆինանսների նախարարի 2012 թվականի

ապրիլի 28-ի N 386-Ն հրամանի

ՀՀ կառավարության 2002 թվականի փետրվարի 21-ի N 163 որոշմամբ սահմանված սահմանամերձ գյուղական բնակավայրերի համար

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

------------------------- մարզի --------------------------- գյուղական համայնքի 2008, 2011 թթ. բյուջեներ գանձված առանձին տեղական տուրքերին առնչվող որոշ քանակական և գումարային ցուցանիշների վերաբերյալ

Հ/հ Տեղական տուրքի տեսակը 2008 թվական 2011 թվական

Օրենքով սահմանված դրույքաչափի վերին սահմանը (դրամ, գործակցի կիրառմամբ) Օրենքով սահմանված գործակիցը Համայնքի ավագանու սահմանած դրույքաչափը (դրամ) Օրենքով սահմանված դրույքաչափի ստորին սահմանը (դրամ) Օրենքով սահմանված դրույ- քաչափի վերին սահմանը (դրամ, գործակցի կիրառմամբ) Օրենքով սահմանված գործակիցը Համայնքի ավագանու սահմանած դրույքաչափը (դրամ) Ընդամենը համայնքի ավագանու տրամադրած թույլտվություն-ների քանակը (հատ) Թույլտվություն-ների քանակը, որոնց համար համայնքի ավագանին սահմանել է արտոնություն (հատ)

1 2 3 4 5 6 7 8 9

1 Համայնքի տարածքում ոգելից խմիչքի վաճառքի թույլտվության համար` հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում 12,500.0 1.0 0.0 17,500.0 1.0

2 Համայնքի տարածքում ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլ-տվության համար` հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում 12,500.0 1.0 1,500.0 17,500.0 1.0

3 Համայնքի տարածքում ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլ-տվության համար` ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում 17,500.0 1.0 1,500.0 17,500.0 1.0

_______________________ համայնքի ղեկավար _______________________________

համայնքի անվանումը ստորագրությունը անուն, ազգանուն

« » 2012 թ. Կ. Տ.

համայնքի կոդը

Հավելված N 2

ՀՀ ֆինանսների նախարարի 2012 թվականի

ապրիլի 28-ի N 386-Ն հրամանի

ՀՀ կառավարության 2002 թվականի փետրվարի 21-ի N 163 որոշմամբ սահմանված սահմանամերձ բնակավայրերի համար

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

------------------- մարզի --------------------- համայնքի 2011 թվականի բյուջե գանձված առանձին եկամտատեսակներին առնչվող գումարային ցուցանիշների վերաբերյալ

Հ/հ Եկամտատեսակը 2011 թվական

Համայնքի բյուջե գանձված գումարը` նվազեցված արտոնությունների գումարով

(հազար դրամ)

1 Գույքահարկ ձյունագնացի և մոտոամենագնացի (քվադրոցիկլի) համար

2 Տեղական տուրք ավտոկայանատեղերի համար

_______________________ համայնքի ղեկավար _______________________________

համայնքի անվանումը ստորագրությունը անուն, ազգանուն

« » 2012 թ. Կ. Տ.

համայնքի կոդը

Հավելված N 3

ՀՀ ֆինանսների նախարարի 2012 թվականի

ապրիլի 28-ի N 386-Ն հրամանի

ՀՀ կառավարության 2002 թվականի փետրվարի 21-ի N 163 որոշմամբ սահմանված սահմանամերձ բնակավայրերի համար

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

---------------------------- մարզի ---------------------------- համայնքի 2011 թվականի բյուջե հողի հարկ վճարողներին «Հողի հարկի արտոնությունների մասին» ՀՀ օրենքով վերապահված արտոնությունների վերաբերյալ

հազար դրամ

Հ/հ Ցուցանիշը 2011 թվական

1 «Հողի հարկի արտոնությունների մասին» ՀՀ օրենքով կազմակերպություններին վերապահված արտոնություններ

2 «Հողի հարկի արտոնությունների մասին» ՀՀ օրենքով ֆիզիկական անձանց վերապահված արտոնություններ

_______________________ համայնքի ղեկավար _______________________________

համայնքի անվանումը ստորագրությունը անուն, ազգանուն

« » 2012 թ. Կ. Տ.

Հավելված N 4

ՀՀ ֆինանսների նախարարի

2012 թվականի ապրիլի 28-ի

N 386-Ն հրամանի

Ց Ա Ն Կ

Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող՝ Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի 2011 թվականի բյուջեի եկամուտների կորուստների հաշվարկներում կիրառվող ելակետային տվյալների

Տեղական ինքնակառավարման մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ տրամադրվող ելակետային տվյալներ

Հ/հ Ելակետային տվյալի անվանումը Ելակետային տվյալի ներկայացման ձևը սահմանող հավելվածի համարը

1. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված թույլտվությունների համար տեղական տուրքի 2008, 2011թթ. համայնքի ավագանու սահմանած դրույքաչափերն ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 21.02.2002 թվականի N 163 որոշմամբ սահմանված մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ բնակավայրերի ցանկում ընդգրկված քաղաքային և գյուղական համայնքների NN 1ա-1բ

2. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված թույլտվությունների քանակը` տրամադրված համայնքի ավագանու կողմից 2011թ., ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 21.02.2002 թվականի N 163 որոշմամբ սահմանված մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ բնակավայրերի ցանկում ընդգրկված քաղաքային և գյուղական համայնքների NN 1ա-1բ

3. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասերով նախատեսված թույլտվությունների գծով` 2010թ. համայնքի ավագանու սահմանած արտոնությունների քանակներն ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 21.02.2002 թվականի N 163 որոշմամբ սահմանված մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ բնակավայրերի ցանկում ընդգրկված քաղաքային և գյուղական համայնքների NN 1ա-1բ

4. Համայնքի 2011 թվականի բյուջե փաստացի գանձված (մուտքագրված) ձյունագնացի և մոտոամենագնացի (քվադրոցիկլի) համար գույքահարկի և ավտոկայանատեղերի տեղական տուրքի գումարները Հայաստանի Հանրապետության կառավարության 21.02.2002 թվականի N 163 որոշմամբ սահմանված մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ բնակավայրերի ցանկում ընդգրկված համայնքների N 2

5. Համայնքի բյուջե հողի հարկ վճարող կազմակերպություններին «Հողի հարկի արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով վերապահված արտոնությունների 2011թ. գումարը (այն համայնքների մասով, որոնք ընդգրկված են Հայաստանի Հանրապետության կառավարության 21.02.2002 թվականի N 163 որոշմամբ սահմանված մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ բնակավայրերի ցանկում) N 3

6. Համայնքի բյուջե հողի հարկ վճարող «Հողի հարկի արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ֆիզիկական անձանց վերապահված արտոնությունների 2011թ. գումարը (այն համայնքների մասով, որոնք ընդգրկված են Հայաստանի Հանրապետության կառավարության 21.02.2002 թվականի N 163 որոշմամբ սահմանված մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ բնակավայրերի ցանկում) N 3

Հավելված N 5

ՀՀ ֆինանսների նախարարի

2012 թվականի ապրիլի 28-ի

N 386-Ն հրամանի

Կ Ա Ր Գ

Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում Հայաստանի Հանրապետության համայնքի 2011 թվականի բյուջեի եկամուտների կորուստների հաշվարկման հիմքում դրվող ելակետային տվյալների հաշվարկման, դրանց ներկայացման NN 1ա-1բ, 2, 3 հավելվածների լրացման

Հավելվածների լրացման ընդհանուր կանոններ

1. Հայաստանի Հանրապետության համայնքների 2011 թվականի բյուջեների կորուստները և լրացուցիչ եկամուտները հաշվարկվելու են «Հողի հարկի արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հետևյալ օրենքներում կատարված փոփոխությունների կիրարկման արդյունքներով`

1) «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք,

2) «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք։

2. Նշված օրենքներում կատարված փոփոխություններով սահմանված են համայնքի բյուջեի լրացուցիչ եկամուտներ և միայն «Հողի հարկի արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 21-ի N 163 որոշմամբ սահմանված մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ բնակավայրերի բյուջեները կրում են կորուստներ: Ուստի Հայաստանի Հանրապետության համայնքների 2011 թվականի բյուջեների կորուստները և լրացուցիչ եկամուտները հաշվարկվելու են միայն սահմանամերձ բնակավայրերի համայնքների մասով, որոնց ցանկը` ներառյալ դրանց կոդերը, բերված է սույն հրամանի հավելված N 6-ում:

3. Սույն հրամանի հավելված N 6-ում չընդգրկված համայնքների համար սույն հրամանով հաստատված հավելվածները չեն լրացվում:

4. «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի փոփոխությամբ պայմանավորված ելակետային տվյալները ամփոփված են սույն հրամանով հաստատված հավելվածներ NN 1ա, 1բ-ում:

5. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի փոփոխությամբ պայմանավորված ելակետային տվյալները ամփոփված են սույն հրամանով հաստատված հավելված N 2-ում:

6. «Հողի հարկի արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի փոփոխությամբ պայմանավորված ելակետային տվյալները ամփոփված են հավելված N 3-ում:

7. Ելակետային տվյալները տրամադրվում են ըստ առանձին համայնքների` սույն հրամանով հաստատված հավելվածների աղյուսակների տեսքով:

8. Համատեղ կամավոր միջհամայնքային կառույցներ ստեղծած համայնքների մասով ելակետային տվյալները ներկայացվում են ըստ առանձին համայնքների:

9. Հավելվածները պետք է լրացնել սույն կարգի համաձայն: Ընդ որում, լրացվում են հավելվածներում ընդգրկված աղյուսակների բոլոր դատարկ վանդակները, իսկ աղյուսակների վերնագրերում` մարզի, համայնքի անվանումը, կոդը:

10. Եթե որևէ հավելվածի աղյուսակում նշված ելակետային տվյալը համայնքում առկա չէ, ապա համապատասխան վանդակում պետք է լրացնել «0» թիվը:

11. N 1 հավելվածում որոշ վանդակներ արդեն լրացված են «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համապատասխան դրույքաչափերի ստորին, վերին սահմանների և վերջինիս նկատմամբ կիրառվող գործակիցների ցուցանիշներով, որոնք կողմնորոշիչ են աղյուսակների մնացած դատարկ վանդակները լրացնելու համար:

12. Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներկայացվող NN 1, 2, 3 հավելվածների աղյուսակների էլեկտրոնային ֆայլերում`

1) F1 վանդակում նշված է հավելվածի համարը, որը նշված աղյուսակները լրացնելիս փոփոխման ենթակա չէ,

2) C1 վանդակում պետք է լրացնել համայնքի կոդը: Համայնքի կոդը լրացնելիս պետք է առաջնորդվել սույն հրամանի հավելված N 6-ով:

13. Աղյուսակի դատարկ վանդակներում պետք է գրել միայն թվեր: Քանի որ ներկայացված հավելվածներով տրամադրված տվյալները մշակվելու են համակարգչային ծրագրի միջոցով, չի թույլատրվում`

1) փոխել հավելվածների աղյուսակների կառուցվածքը (տողերի և սյունակների քանակը, դրանց անվանումները),

2) հավելվածների աղյուսակների վանդակները թվերից բացի՝ լրացնել այլ նիշերով (այդ թվում` տառերով) կամ բանաձևերի կիրառմամբ,

3) փոխել էլեկտրոնային ֆայլի տեսակը (այն անհրաժեշտ է ներկայացնել միայն EXCEL ֆայլի տեսքով),

4) փոխել հավելվածների աղյուսակների ոչ դատարկ վանդակների պարունակությունը:

14. Սույն կարգին համապատասխան չլրացված հավելվածները կամ դրանց աղյուսակների առանձին տողերը (եթե տողն ամբողջությամբ չի լրացվել) հաշվարկներում չեն ներառվում:

15. Հավելվածների աղյուսակներում լրացվող` հաշվարկներով ստացվող թվերը պետք է կլորացնել մինչև հարյուրերորդական նիշ:

16. Համայնքի ավագանու սահմանած արտոնությունների վերաբերյալ տվյալները կարող են արտացոլվել հավելվածների աղյուսակներում, եթե դրանք հիմնավորված են համայնքի ավագանու համապատասխան որոշումներով:

17. Համայնքի ավագանու սահմանած դրույքաչափերի վերաբերյալ տվյալները կարող են արտացոլվել հավելվածների աղյուսակներում, եթե դրանք հիմնավորված են համայնքի ավագանու համապատասխան որոշումներով: Այն դեպքում, երբ համայնքի ավագանին չի սահմանել դրույքաչափ, ապա համապատասխան հավելվածի աղյուսակի համապատասխան վանդակում լրացվում է «0» թիվը:

Հավելվածներ NN 1ա-ի, 1բ-ի լրացման կարգը

18. Հավելվածներ NN 1ա, 1բ-ն վերաբերում են «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված տեղական տուրքերին: Հաշվի առնելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դրույքաչափերը և կատարված օրենսդրական փոփոխությունները, հավելվածը կազմված են ըստ համայնքների առանձին տիպերի` քաղաքային (Նոյեմբերյան և Ճամբարակ), N 1ա) և գյուղական (N 1բ) համայնքների, որոնք ընդգրկված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 21-ի N 163 որոշմամբ սահմանված մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ բնակավայրերի ցանկում:

19. Հավելվածներ NN 1ա, 1բ-ն կազմված են «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասում 05.05.2008 թ. ՀՕ-29-Ն Հայաստանի Հանրապետության օրենքով (ուժի մեջ է մտել 2009 թվականի հունվարի 1-ից) կատարված փոփոխություններին համապատասխան:

20. Հավելվածներ NN 1ա, 1բ-ի աղյուսակների ելակետային տվյալներով հաշվարկվելու են նշված օրենսդրական փոփոխության կիրարկման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 21-ի N 163 որոշմամբ սահմանված մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ բնակավայրերի ցանկում ընդգրկված համայնքների բյուջեների լրացուցիչ եկամուտները:

21. Հավելված NN 1ա, 1բ աղյուսակների [1], [2], [4], [5], [6] սյունակների տեղեկատվությունն ունի կողմնորոշիչ նշանակություն մնացած դատարկ վանդակները լրացնելու համար:

22. Հավելվածներ NN 1ա, 1բ աղյուսակների [3]-րդ և [7]-րդ սյունակներում լրացվում են յուրաքանչյուր տողում նշված տեղական տուրքի գծով համայնքի ավագանու սահմանած դրույքաչափերը` համապատասխանաբար 2008 և 2011 թվականների համար: Այն չպետք է գերազանցի տվյալ տեղական տուրքի համար օրենքով սահմանված դրույքաչափերը` վերին սահմանի նկատմամբ գործակցի կիրառմամբ (տե՛ս տվյալ տողի, համապատասխանաբար, [1] և [5] սյունակները), իսկ 2011 թվականի համար` նաև պակաս լինի ստորին սահմանից (տե՛ս տվյալ տողի [4] սյունակը):

23. Հավելվածներ NN 1ա, 1բ աղյուսակներով ներկայացվող թույլտվությունները, համաձայն «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույթների, տրվում են յուրաքանչյուր եռամսյակի համար: Յուրաքանչյուր եռամսյակի համար տրվող թույլտվությունների քանակը հաշվելու համար պետք է գումարել յուրաքանչյուր եռամսյակի համար տրված թույլտվությունների քանակները և ոչ թե տվյալ եռամսյակում տրամադրված թույլտվությունների քանակները, քանի որ մեկ թույլտվությունը կարող է ընդգրկել 1-ից ավելի եռամսյակ:

Օրինակ 1.1: 2011 թվականին քաղաքային համայնքում տրված է հիմնական շինությունների ներսում ոգելից խմիչքի վաճառքի 1 թույլտվություն` տարվա առաջին 3 եռամսյակների համար և 1 թույլտվություն տարվա 2-րդ կիսամյակի (2 եռամսյակ) համար: Այս թույլտվությունները պետք է հաշվել 5 հատ (3+2) և աղյուսակների [1] տողի [8] սյունակի վանդակում պետք է լրացնել «5» թիվը:

24. Հավելվածներ NN 1ա, 1բ աղյուսակներում համայնքի ավագանու կողմից տրամադրված արտոնությունների քանակին վերաբերող ելակետային տվյալները լրացնելիս պետք է հաշվի առնել նախորդ կետում թույլտվությունների քանակի հաշվառմանը վերաբերող մեկնաբանությունը: Հնարավոր է, որ արտոնությունը տրված լինի տեղական տուրքի ոչ ամբողջ գումարի չափով, այդ դեպքում թույլտվությունների քանակը, որոնց համար համայնքի ավագանին սահմանել է արտոնություն, պետք է հաշվարկել համամասնորեն, այսինքն` արտոնության գումարը բաժանել տեղական տուրքի գումարին:

Օրինակ 1.2: Եթե տեղական տուրքը 2011 թվականի տարվա համար սահմանված է 10 000 դրամ և համայնքի ավագանու կողմից արտոնություն է տրվել` տուրք վճարողի փոխարեն համայնքի բյուջեից վճարելով 8000 դրամ, ապա տուրք վճարողի կողմից փաստացի վճարվել է 2000 դրամ: Այս դեպքում համայնքի ավագանու կողմից տրված թույլտվությունների քանակը, որոնց համար սահմանվել է արտոնություն, հավասար կլինի 0.8` (8000/10000) և հավելվածներ N 1ա, 1բ աղյուսակների [9] սյունակի համապատասխան վանդակում պետք է լրացնել «0.8» թիվը:

Հավելված N 2-ի լրացման կարգը

25. Հավելված N 2-ը վերաբերում է.

ա) «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքին (15.11.2010 թ., ՀՕ-172-Ն, ուժի մեջ է մտել 2010 թվականի դեկտեմբերի 25-ից), որով գույքահարկով հարկվող օբյեկտ են սահմանվել նաև ձյունագնացը և մոտոամենագնացը (քվադրոցիկլը),

բ) «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածում կատարված փոփոխությանը, որով սահմանվել է տեղական տուրքի օբյեկտի նոր տեսակ` համայնքային սեփականությունը հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում կազմակերպված վճարովի ավտոկայանատեղերում ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը կայանելու համար (23.06.2011 թ. ՀՕ-224-Ն օրենք, ուժի մեջ է մտել 2011 թվականի հուլիսի 30-ից): Այս տեղական տուրքի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (23.06.2011թ., ՀՕ-221-Ն, ուժի մեջ է մտել 2011 թվականի հուլիսի 30-ից):

26. Հավելված N 2-ը, ինչպես բոլոր հավելվածները, լրացնում են միայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 21-ի N 163 որոշմամբ սահմանված մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ բնակավայրերի ցանկում ընդգրկված համայնքները:

27. Հավելված N 2-ով ներկայացվող ելակետային տվյալներով հաշվարկվելու են նշված օրենսդրական փոփոխության կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի լրացուցիչ եկամուտները:

28. Հավելված N 2-ի աղյուսակում լրացվում է համապատասխան եկամտատեսակի գծով համայնքի բյուջե փաստացի գանձված (համայնքի բյուջե մուտքագրված) գումարները:

Հավելված N 3-ի լրացման կարգը

29. Հավելված N 3-ի ելակետային տվյալների` «Հողի հարկի արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (ՀՕ-161, ուժի մեջ է մտել 28.04.2001) կազմակերպություններին և ֆիզիկական անձանց վերապահված արտոնությունների գումարների հիման վրա հաշվարկվելու են նշված օրենքի 2-րդ հոդվածի կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի կրած կորուստները: Այս հավելվածը ևս լրացվում է այն համայնքների մասով, որոնք մարտական գործողությունների հետևանքով ունեն չօգտագործված` 1994 թվականից հողի հարկից ազատված հողատարածքներ, ընդ որում հավելվածները լրացնելիս պետք է հիմք ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 21-ի N 163 որոշմամբ սահմանված մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ բնակավայրերի և համապատասխան մարզպետի կողմից հաստատված` չօգտագործվող հողատարածքների ցանկերը:

Հավելված N 6

ՀՀ ֆինանսների նախարարի

2012 թվականի ապրիլի 28-ի

N 386-Ն հրամանի

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 21-ի N 163 որոշմամբ սահմանված մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ համայնքների կոդերը

Համայնք Կոդ

Արարատի մարզ

Երասխ 03-042

Զանգակատուն 03-043

Պարույր Սևակ 03-078

Գեղարքունիքի մարզ

Ջիլ 05-077

Թթուջուր 05-037

Վահան 05-081

քաղ. Ճամբարակ 05-002

Արծվաշեն 05-017

Սյունիքի մարզ

Դավիթ Բեկ 09-030

Ագարակ 09-008

Ուժանիս 09-104

Ճակատեն 09-061

Կաղնուտ 09-050

Ներքին Հանդ 09-065

Շիկահող 09-072

Եղվարդ 09-034

Սրաշեն 09-086

Վայոց ձորի մարզ

Խաչիկ 10-025

Ելփին 10-020

Չիվա 10-036

Խնձորուտ 10-026

Սերս 10-040

Նոր Ազնաբերդ 10-034

Բարձրունի 10-013

Տավուշի մարզ

Ներքին Կարմիր աղբյուր 11-047

Ոսկեվան 11-050

Չորաթան 11-053

Կողբ 11-041

Վազաշեն 11-059

Բերքաբեր 11-020

քաղ. Նոյեմբերյան 11-004

Չինարի 11-052

Ոսկեպար 11-049

Արծվաբերդ 11-014

Ծաղկավան (Իջևանի շրջ.) 11-037

Մոսեսգեղ 11-045

Դովեղ 11-027

Պառավաքար 11-054

Սևքար 11-058

Բերդավան 11-019

Բարեկամավան 11-018

Կոթի 11-040

Բաղանիս 11-017

Սարիգյուղ 11-057

Այգեձոր 11-010

Կիրանց 11-039

Այգեհովիտ 11-009

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։