Անցնել բովանդակությանը

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

17 մայիսի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 10612220

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

26 ապրիլի 2012 թ.

ք. Երևան N 68-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Ուժը կորցրած ճանաչել`

1) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի նոյեմբերի 17-ի «Գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական զննման կտրոնի ձևը հաստատելու մասին» N 209-Ն հրամանը.

2) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2007 թվականի ապրիլի 5-ի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 112-112.7-րդ հոդվածներով, 158-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 11-րդ, 13-րդ, 14-րդ մասերով և 188-րդ հոդվածով նախատեսված խախտումների արձանագրությունների և վարչական իրավախախտման համար տուգանք նշանակելու մասին որոշման հատուկ համարակալված ձևերը հաստատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի օգոստոսի 1-ի N 124-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 80-Ն հրամանը.

3) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2007 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության կողմից իրականացվող ստուգումների ընթացքում օգտագործվող փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին» N 135-Ն հրամանը.

4) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2007 թվականի հունիսի 26-ի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 108, 109, 109.1, 109.2, 110 հոդվածներով նախատեսված խախտումների արձանագրության, վարչական իրավախախտումների համար տուգանք նշանակելու մասին որոշման հատուկ համարակալված և խախտումներ չհայտնաբերելու վերաբերյալ տեղեկանքի ձևերը հաստատելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի օգոստոսի 25-ի N 140-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 139-Ն հրամանը.

5) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2007 թվականի հոկտեմբերի 16-ի «Բույսերի պաշտպանության միջոցների գրանցման հանձնաժողովի եզրակացության և բույսերի պաշտպանության միջոցների գրանցման համար ներկայացվող փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին» N 242-Ն հրամանը.

6) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2009 թվականի հոկտեմբերի 30-ի «Անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման համար մասնագիտական որակավորման վկայականի ձևը հաստատելու մասին» N 257-Ն հրամանը.

7) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2009 թվականի ապրիլի 7-ի «Անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող անձանց մասնագիտական որակավորման ստուգման հարցաշարերում ներառվող հարցերի ցանկը հաստատելու մասին» N 99-Ն հրամանը։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Նախարար Ս. Կարապետյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։