Անցնել բովանդակությանը

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 359-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

30 մայիսի 2012 թ. N 449-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 359-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերին համապատասխան.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի ավագանու 2011 թվականի դեկտեմբերի 23-ի «Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին լիազորություններ վերապահելու մասին» N 359-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.

1) որոշման 1-ին կետում «լիազորությունները» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն որոշման 2-րդ կետում նշված դեպքի,» բառերով,

2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ կետով.

«2. Թույլատրել Երևանի քաղաքապետին իրականացնել պիլոտային (փորձնական) ծրագիր` աղբահանության վճար վճարողներին հաշվառելու, աղբահանության վճարը հաշվարկելու, ինչպես նաև այդ վճարը համայնքի բյուջե կամ արտաբյուջետային հաշիվ գանձելու (մուտքագրելու) լիազորությունները մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ վերապահել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ընտրված կազմակերպությանը»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։