Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
18 մարտի 2011 թվականի N 10
16. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՆՊԱՍՏՈՂ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ`
1) հասարակական գիտությունների զարգացմանը նպաստող ծրագրին՝ համաձայն N 1 հավելվածի.
2) հասարակական գիտությունների զարգացմանը նպաստող ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցին՝ համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. մարտի 23
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2011 թ.
մարտի 18-ի նիստի N 10
արձանագրային որոշման
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՆՊԱՍՏՈՂ
I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Հասարակական գիտությունների զարգացմանը նպաստող ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր) բնագավառի հիմնախնդիրների, դրանց լուծումների և զարգացման հիմնական ուղղությունների վերաբերյալ միջոցառումների ամբողջություն է: Ծրագիրը մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թ. մայիսի 27-ի նիստի N 20 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած Գիտության ոլորտի զարգացման ռազմավարության հիմնադրույթներին համապատասխան:
2. Ծրագրի նպատակն է` ապահովել հասարակական գիտությունների բնագավառում իրականացվող հետազոտությունների մասնագիտական մակարդակի բարձրացումն ու համապատասխանեցումը հասարակության և տնտեսության արդի պահանջներին, բարձրացնել միջազգային գիտական տարածքի հետ բնագավառի ինտեգրվածության մակարդակը:
3. Հասարակական գիտությունների բնագավառն ընդգրկում է գիտական և գիտատեխնիկական գործունեության հետևյալ ոլորտները` ըստ Ֆրասկատիի դասակարգման.
1) հոգեբանություն,
2) տնտեսագիտություն և գործարարություն,
3) մանկավարժական գիտություններ,
4) սոցիոլոգիա,
5) իրավունք,
6) քաղաքական գիտություններ,
7) սոցիալական և տնտեսական աշխարհագրություն,
8) զանգվածային լրատվություն և հաղորդակցություն,
9) այլ հասարակական գիտություններ:
II. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԸ
4. Հասարակական գիտությունների բնագավառում իրականացվող գիտական ծրագրերին և թեմաներին Հայաստանի Հանրապետութան 2010թ. պետական բյուջեից հատկացվել է գիտության ծախսերի համար նախատեսված ընդհանուր ֆինանսավորման ծավալների մոտ 4 տոկոսը: Պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվում են գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման 11 ծրագրեր և պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման 63 գիտական թեմաներ: Այդ ծրագրերը և թեմաները կատարվում են 14 գիտական կազմակերպություններում և բարձրագույն ուսումնական հաստատություններում, որոնցից 3-ը ներկայացնում են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, 10-ը՝ Կրթության և գիտության նախարարությունը, 1-ը՝ Գյուղատնտեսության նախարարությունը, ինչպես նաև «Նորավանք» հիմնադրամում, «Էթնոս» էթնո-մշակութային գիտական հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունում, ու մեկ գիտական թեմա էլ կատարվում է անհատ հետազոտողի կողմից:
5. 2010թ. տվյալներով՝ հասարակական գիտությունների բնագավառում իրականացվող պետական գիտական ծրագրերում և թեմաներում ընդգրկված գիտական աստիճան ունեցող մասնագետների թիվը 270 է, որոնցից 60-ն ունեն գիտության դոկտորի գիտական աստիճան, իսկ 210-ը՝ գիտության թեկնածուի: Գիտության դոկտորների միջին տարիքը 65.5 է, իսկ թեկնածուներինը՝ 47.6:
6. 1994-2009թթ. ընթացքում հասարակական գիտությունների բնագավառում Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանի վկայագիր են ստացել 1623 մարդ (գիտական աստիճան ստացածների ընդհանուր թվի մոտ 28 տոկոսը), որոնցից 2010թ. դրությամբ պետական գիտական ծրագրերում և թեմաներում ընդգրկված են 194-ը կամ` ընդհանուրի մոտ 12 տոկոսը (տե՛ս Գծապատկեր 1):
7. Հասարակական գիտությունների բնագավառում ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից ընդունվող պարբերական գիտական հրատարակությունների քանակը 2010թ. հուլիսի 1-ի դրությամբ 27 է, որոնցից 25-ը հրատարակվում են հայերեն և 2-ը՝ ռուսերեն լեզուներով:
Գծապատկեր 1. Հասարակական գիտությունների բնագավառում 1994-2009թթ. ընթացքում գիտական աստիճանի վկայագիր ստացածների (մուգ գույնի հիստոգրամներ) և 2010թ. դրությամբ դրանցից պետական բյուջեի ֆինանսավորմամբ կատարվող գիտական ծրագրերում ու թեմաներում ընգրկվածների (բաց գույնի հիստոգրամներ) թվաքանակները (մեծ գծապատկեր), ինչպես նաև վերջիններիս մասնաբաժինը ընդհանուրի մեջ (տոկոսներով, փոքր գծապատկեր)` ըստ Ֆրասկատիի դասկարգման ոլորտների և գիտական աստիճանի վկայագիր ստացածների թվաքանակի նվազման աստիճանի: Ոլորտների նշանակումները. 1-ինը` տնտեսագիտություն և գործարարություն, 2-ը` մանկավարժական գիտություններ, 3-ը` իրավունք, 4-ը` հոգեբանություն, 5-ը` սոցիալական և տնտեսական աշխարհագրություն, 6-ը` քաղաքական գիտություններ, 7-ը` սոցիոլոգիա:
8. Ըստ գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող գիտական կազմակերպությունների և բարձրագույն ուսումնական հաստատությունների տարեկան հաշվետվություններով ներկայացված տվյալների, հասարակական գիտությունների բնագավառում պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող հետազոտությունների արդյունքում 2008-2009թթ. հրատարակվել է 1762 գիտական աշխատություն, որոնցից 1345-ը հայերեն, 351-ը՝ ռուսերեն, 66-ը՝ այլ լեզուներով (տե՛ս Գծապատկեր 2): Դրանց մեջ ռուսերեն լեզվով հրապարակումները կազմում են 20 տոկոս, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլ եվրոպական լեզուներով՝ 4 տոկոս(բնագավառի համաշխարհային հրապարակումների բացարձակ մեծամասնությունն անգլերեն է):
Գծապատկեր 2. Հասարակական գիտությունների բնագավառում 2008-2009թթ. պետական գիտական ծրագրերի և թեմաների շրջանակներում իրականացվող հետազոտությունների արդյունքում հրապարակված գիտական աշխատությունների բաշխումն ըստ հրապարակման լեզուների:
9. Հասարակական գիտությունների բնագավառում առկա են հետևյալ հիմնախնդիրները.
1) գիտական հետազոտությունները հիմնականում չեն արտացոլում ու անհրաժեշտ գիտական հենքով չեն ապահովում հանրապետությունում տեղի ունեցող հասարակական և տնտեսական փոփոխություններն ու զարգացումները.
2) ենթակառուցվածքները և նյութատեխնիկական բազան չեն համապատասխանում ժամանակակից գիտության պահանջներին.
3) թույլ են գիտական հետազոտություններ – հասարակական զարգացումներ կապերը, ցածր է տնտեսական զարգացումների գիտական հիմնավորվածության մակարդակը.
4) անբավարար է հայերեն լեզվով ժամանակակից մասնագիտական և գիտամեթոդական գրականության հրատարակման մակարդակը.
5) ցածր է գիտական և գիտամանկավարժական կադրերի վերարտադրության արդյունավետությունը և շարունակվում է բարձր մասնագիտական մակարդակ ունեցող կադրերի արտահոսքը.
6) գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման ձևն ու բովանդակությունը չեն համապատասխանում ժամանակակից գիտության պահանջներին.
7) ցածր է ատենախոսությունների մասնագիտական մակարդակը, դրանց թեմաները միտված չեն հանրապետական, տարածաշրջանային և համընդհանուր մարտահրավերների լուծումներին ուղղված հետազոտությունների իրականացմանը.
8) փոքր թիվ են կազմում ոլորտի համընդհանուր մարտահրավերների լուծումներին միտված ու համաշխարհային գիտական հասարակությանը հասանելի հրապարակումները.
9) ցածր է միջազգային համագործակցության, միջազգային գիտական տարածքի հետ ինտեգրվածության մակարդակը.
10. Վերոնշյալ հիմնախնդիրների լուծման համար ձևակերպվել են հասարակական գիտությունների զարգացման հեռանկարային նպատակակետերը և դրանց հասնելու միջոցառումները:
III. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱԿԵՏԵՐԸ
11. Հասարակական գիտությունների զարգացման հիմնական նպատակակետերն են.
1) գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման ձևի ու բովանդակության համապատասխանեցում ժամանակակից գիտության պահանջներին, կադրերի վերարտադրության արդյունավետության բարձրացում.
2) հետազոտությունների մասնագիտական մակարդակի բարձրացում, ենթակառուցվածքների և նյութատեխնիկական բազայի արդիականացում.
3) հասարակական և տնտեսական զարգացումների մեջ կիրառվելիք գիտելիքի ձեռքբերմանն ուղղված հետազոտությունների խթանում.
4) միջազգային համագործակցության զարգացում:
IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
12. Նպատակակետ 1: Հասարակական գիտությունների բնագավառում գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման ձևի ու բովանդակության համապատասխանեցում ժամանակակից գիտության պահանջներին, կադրերի վերարտադրության արդյունավետության բարձրացում.
1) միջոցառումները՝
ա. բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի համապատասխանեցում ժամանակակից գիտության պահանջներին.
բ. հայերեն հրատարակվող ուսումնական ձեռնարկների, գիտամեթոդական և մասնագիտական գրականության արդիականացում.
գ. մասնագետների պատրաստման որակի բարձրացում, այդ թվում` դասավանդման գործընթացում ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում կամ այլ կազմակերպություններում աշխատող և որակավորման բարձր աստիճան ունեցող մասնագետների ներգրավում.
դ. գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման ժամանակակից եղանակների ներդրում, այդ թվում՝ օտարերկրյա պետությունների գիտակրթական կազմակերպություններում կամ միջազգային գիտական կենտրոններում կադրերի պատրաստման մեխանիզմների մշակում և ներդրում.
ե. գիտական կադրերի պատրաստման գործում օտարերկրյա մասնագետների ներգրավում, այդ թվում՝ ատենախոսությունների համաղեկավարության մեխանիզմների մշակում և ներդրում.
զ. ատենախոսությունների թեմաների համապատասխանեցում հասարակական և տնտեսական զարգացումների ժամանակակից պահանջներին.
է. որոշ մասնագիտությունների գծով օտարերկրյա պետությունների մասնագետների հետ ատենախոսությունների համատեղ փորձաքննության անցկացման մեխանիզմների մշակում:
13. Նպատակակետ 2: Հասարակական գիտությունների բնագավառում հետազոտությունների մասնագիտական մակարդակի բարձրացում, ենթակառուցվածքների և նյութատեխնիկական բազայի արդիականացում.
1) միջոցառումները՝
ա. հասարակական գիտությունների հիմնադրամի ստեղծում.
բ. ենթակառուցվածքների և նյութատեխնիկական բազայի արդիականացում, ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրում.
գ. հանրապետական միասնական գիտատեղեկատվական ցանցի ստեղծում, միջազգային գիտատեղեկատվական շտեմարանների ազատ օգտագործման պայմանների ապահովում.
դ. ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների համար ընդունելի հանրապետական գիտական պարբերականների մասնագիտական մակարդակի բարձրացում, այդ թվում` հանրապետական գիտական պարբերական հրատարակությունների արդիականացման ծրագրերի իրականացում.
ե. հասարակական գիտությունների ինդեքսավորված ամսագրերում գիտական հրապարակումների խրախուսուման մեխանիզմների ներդրում:
14. Նպատակակետ 3: Հասարակական և տնտեսական զարգացումների մեջ կիրառվելիք գիտելիքի ձեռքբերմանն ուղղված հետազոտությունների խթանում.
1) միջոցառումները՝
ա. կիրառական հետազոտությունների խթանման մեխանիզմների մշակում և ներդրում.
բ. հասարական գիտությունների բնագավառում դրամաշնորհային ծրագրերի իրականացում.
գ. տարածաշրջանի և հնարավոր գործընկեր երկրների պատմության, մշակույթի, հասարակության և քաղաքականության ուսումնասիրման, եվրաինտեգրման ծրագրերի իրականացում:
15. Նպատակակետ 4: Հասարակական գիտությունների բնագավառում միջազգային համագործակցության զարգացում.
1) միջոցառումները՝
ա. միջազգային համագործակցության զարգացման պետական միասնական ծրագրի մշակում.
բ. գիտական և գիտամանկավարժական կադրերի փոխանակման ծրագրերի իրականացում, համաֆինանսավորման սկզբունքով միջազգային համատեղ գիտական խմբերի, կենտրոնների և լաբորատորիաների ստեղծում.
գ. օտարերկրյա պետություններում աշխատող հայազգի գիտնականների հետ համատեղ ծրագրերի իրակաանցում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2009թ. ապրիլի 30-ի N 459-Ն որոշմամբ հաստատված «Հայ գիտնականների ներուժի համախմբման ծրագրի» շրջանակներում:
V. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
16. Ծրագրի ֆինասավորման աղբյուրներն են՝
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն.
2) արտաբյուջետային միջոցները, այդ թվում՝ դրամաշնորհները, ֆիզիկական և իրավաբանական անձանց, օտարերկրյա պետությունների գիտական և (կամ) գիտակրթական կազմակերպությունների, ինչպես նաև միջազգային գիտական կազմակերպությունների կողմից տրամադրվող միջոցները.
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրները:
VI. ԱՄՓՈՓՈՒՄ
17. Ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքում հասարակական գիտությունների բնագավառի հետազոտությունները կհամապատասխանեն ժամանակակից գիտության պահանջներին, կբարձրանա դրանց մասնագիտական մակարդակն ու միջազգային գիտական և գիտակրթական տարածքի հետ ինտեգրվածության աստիճանը, և, որպես հետևանք, կբարձրանա նաև պետական բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը:
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2011 թ.
մարտի 18-ի նիստի N 10
արձանագրային որոշման
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՆՊԱՍՏՈՂ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
Հ/հ Միջոցառում Կատարման ժամկետ/ ֆինանսական ծավալ Ֆինանսա- վորման աղբյուր Կատարող
2011թ. 2012թ. 2013թ. 2014թ. 2015թ.
1 2 3 4 5 6 7 8 9
1. Հասարակական գիտությունների բնագավառում գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման ձևի ու բովանդակության համապատասխանեցում ժամանակակից գիտության պահանջներին, կադրերի վերարտադրության արդյունավետության բարձրացում
1.1 Հայերեն հրատարակվող ուսումնական ձեռնարկների, գիտամեթոդական և մասնագիտական գրականության արդիականացում V V V V V ՀՀ պետական
բյուջե,
արտաբյուջե
տային
միջոցներ ՀՀ կրթության և գիտության նախարարություն՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ (համաձայնությամբ)
1.2 Մասնագետների պատրաստման որակի բարձրացում, ուսումնական գործընթացում ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում կամ այլ կազմակերպություններում աշխատող և որակավորման բարձր աստիճան ունեցող մասնագետների ներգրավում V V V V V - ՀՀ կրթության և գիտության նախարարության՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ (համաձայնությամբ)
1.3 Գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման ժամանակակից եղանակների, օտարերկրյա պետությունների գիտակրթական կենտրոններում կադրերի պատրաստման մեխանիզմների մշակում և ներդրում V V V V V ՀՀ
պետական
բյուջե,
արտաբյուջե-
տային ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ (համաձայնությամբ)
1.4 Ատենախոսությունների թեմաների արդիականացման, մասնագիտական մակարդակի բարձրացման, ատենախոսությունների համաղեկավարման մեխանիզմների մշակում և ներդրում V V V V V - ՀՀ կրթության և գիտության նախարարություն՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ (համաձայնությամբ)
2. Հասարակական գիտությունների բնագավառում հետազոտությունների մասնագիտական մակարդակի բարձրացում, ենթակառուցվածքների և նյութատեխնիկական բազայի արդիականացում
2.1 Հասարակական գիտությունների հիմնադրամի ստեղծում - V - - - ՀՀ պետական
բյուջե,
արտաբյուջե-
տային
միջոցներ ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե
2.2 Ենթակաոուցվածքների և նյութատեխնիկական բազայի արդիականացման ծրագրերի իրականացում, մլն դրամ - 10.0 20.0 30.0 40.0 ՀՀ
պետական
բյուջե,
արտաբյուջե-
տային
միջոցներ ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ (համաձայնությամբ)
2.3 Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների համար ընդունելի գիտական պարբերականների արդիականացման ծրագրերի իրականացում, միջազգային ինդեքսավորված ամսագրերում գիտական հրապարակումների խրախուսման մեխանիզմների մշակում և ներդրում - 12.0 14.0 24.0 36.0 ՀՀ պետական
բյուջե,
արտաբյուջե-
տային
միջոցներ ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե, ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն որակավորման հանձնաժողով՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ (համաձայնությամբ)
3. Հասարակական և տնտեսական զարգացումների մեջ կիրառվելիք գիտելիքի ձեռքբերմանն ուղղված հետազոտությունների խթանում
3.1 Կիրառական հետազոտությունների խթանման մեխանիզմների մշակում և ներդրում V V V - - - ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ (համաձայնությամբ)
3.2 Հասարակական գիտությունների բնագավառում դրամաշնորհային ծրագրերի իրականացում, մլն դրամ 30.0 40.0 50.0 70.0 90.0 ՀՀ
պետական բյուջե,
արտաբյուջե-
տային
միջոցներ
ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ (համաձայնությամբ)
3.3 Տարածաշրջանի և հնարավոր գործընկեր երկրների պատմության, մշակույթի, հասարակության և քաղաքականության ուսումնասիրման, եվրաինտեգրման ծրագրերի իրականացում, մլն դրամ 10.0 20.0 30.0 40.0 50.0 ՀՀ
պետական
բյուջե,
արտաբյուջե-
տային
միջոցներ ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ (համաձայնությամբ)
4. Հասարակական գիտությունների բնագավառում միջազգային համագործակցության զարգացում
4.1 Միջազգային համագործակցության զարգացման պետական միասնական ծրագրի մշակում V - - - - - ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ (համաձայնությամբ)
4.2 Գիտական և գիտամանկավարժական կադրերի փոխանակման ծրագրերի իրականացում, համաֆինանսավորման սկզբունքով միջազգային համատեղ գիտական խմբերի, կենտրոնների և լաբորատորիաների ստեղծում, մլն դրամ V 15.0 25.0 35.0 45.0 ՀՀ
պետական
բյուջե,
արտաբյուջե-
տային
միջոցներ ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե
4.3 Օտարերկրյա պետություններում աշխատող հայազգի գիտնականների հետ համագործակցության ծրագրերի իրականացում Հայ գիտնականների ներուժի համախմբման ծրագրի շրջանակներում, մլն դրամ - 20.0 30.0 40.0 50.0 ՀՀ պետական
բյուջե,
արտաբյուջե-
տային
միջոցներ ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտե ՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ (համաձայնությամբ)