Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՄԲԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ Խ. Մ. ՕՐԵԽԱՅԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՀՀ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 մայիսի 2012 թվականի N 417-Ա

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՄԲԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ Խ. Մ. ՕՐԵԽԱՅԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

Եվրոպական խորհրդարանում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի փոխնախագահ Խ. Մ. Օրեխայի գլխավորած պատվիրակության (5 մարդ)` 2012 թվականի ապրիլի 27-28-ը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման ու անցկացման հետ կապված ծախսերը՝ 430000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկայացրած հաշվետվությունների:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. մայիսի 10

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։