Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 մայիսի 2012 թվականի N 423-Ա

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝

1. Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ծառայողների համար 2012 թվականի հունվարի 1-ից ներդրված սոցիալական փաթեթի շրջանակներում իրականացվող առողջության ապահովագրության գործընթացների պատշաճ մակարդակով կազմակերպման, առողջապահության ոլորտում ֆինանսական հոսքերի կառավարման, մասնավորապես, առողջապահական ծառայությունների` ներառյալ դեղերի գների կարգավորման, պետական գնումների մեխանիզմների կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին`

1) կազմակերպել քննարկումներ ապահովագրական ընկերությունների, ինչպես նաև պետական և ոչ պետական բուժհաստատությունների ներկայացուցիչների հետ և մինչև 2012 թվականի հուլիսի 2-ը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել ամփոփ տեղեկանք քննարկումների արդյունքների վերաբերյալ.

2) նախապատրաստել առաջարկությունների փաթեթը և մինչև 2012 թվականի օգոստոսի 1-ը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. մայիսի 15

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

մայիսի 15-ի N 423-Ա

որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Վ. Գաբրիելյան - ՀՀ ֆինանսների նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)

Ա. Միրզախանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ

Ա. Տեր-Գրիգորյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետ

Ա. Կարապետյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ

Ի. Աբգարյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ

Ժ. Ասատրյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի տնտեսության սոցիալական ոլորտի բյուջետային ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետ

Մ. Ղամբարյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ

Ա. Կեսոյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ

Ա. Մինասյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության վարչության պետ

Ա. Փարսադանյան - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ

Վ. Ավանեսյան - «ԱՎԱԳ Սոլյուշնս» ՍՊԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Օհանջանյան - «Ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիա» իրավաբանական անձանց միության տնօրեն (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։