Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 618 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1999-11-26-ից մինչև 2002-06-05։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2002-06-05Բացել ARLIS-ում

040.0716.26.11.99

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

26 նոյեմբերի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 նոյեմբերի 1999 թվականի N 716

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 618 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 2-ի «Օտարերկրյա պետությունների, դրանց միությունների, միջազգային կազմակերպությունների միջոցով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող ֆինանսական ու տեխնիկական օգնության և համագործակցության ծրագրերի համակարգման պետական միասնական համակարգ ստեղծելու մասին» N 618 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված կառավարական հանձնաժողովի կազմում

ա) Վ. Սարգսյանի, Ս. Աբրահամյանի, Ս. Սարգսյանի փոխարեն համապատասխանաբար ընդգրկել Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Սարգսյանին, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Հ. Հարությունյանին և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարար Կ. Պետրոսյանին.

բ) հանել Հայաստանի Հանրապետության օպերատիվ հարցերի նախարար Լ. Պետրոսյանին:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի նոյեմբերի 26-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։