ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մայիսի 2012 թվականի N 450-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԻԶՆԵՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 5-րդ կետով և ելնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունում կատարված բիզնես գործընթացների նկարագրության արդյունքում առաջացած անհրաժեշտությունից`
Հաստատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության բիզնես գործընթացների կանոնակարգման միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2012 թ. մայիսի 23
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2012 թ.
մայիսի 23-ի N 450-Ա
որոշման
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԻԶՆԵՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN
ը/կ Միջոցառման անվանումը Ակնկալվող արդյունքը Կատարման պատասխա-
նատուները Կատարման ժամկետը
1 2 3 4 5
1. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2006 թվականի սեպտեմբերի 5-ի «Գանձապետական պահառուի գործունեության կարգը հաստատելու մասին» N 839-Ն հրամանի մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի մշակում և ընդունում 1) գանձապետական պահառուի գործընթացի ապահովումը նաև էլեկտրոնային հատուկ համակարգի միջոցով իրականացման դրույթի սահմանում.
2) պարտատոմսերի առցանց վաճառքի ընթացակարգի սահմանում ՀՀ ֆինանսների նախարարություն 2012 թ.
դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ
2. «Գանձապետական պահառուի գործընթացն առցանց եղանակով ապահովելու նպատակով էլեկտրոնային հատուկ համակարգի վարման կարգը հաստատելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի մշակում և ընդունում գանձապետական պահառուի կողմից իրականացվող գործընթացն ապահովելու համար մշակված էլեկտրոնային հատուկ համակարգի սպասարկման և վարման մեթոդական ապահովում ՀՀ ֆինանսների նախարարություն 2013 թ.
դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ
3. «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ներքին աուդիտի կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի մշակում և ընդունում աուդիտորական գործունեության կանոնակարգում՝
աուդիտի անցկացման հաջորդական քայլերի և ժամկետների սահմանում ՀՀ ֆինանսների նախարարություն 2012 թ.
սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ
4. «Հասարակ մուրհակի տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի մշակում և ընդունում Հասարակ մուրհակի տրամադրման կանոնակարգում`
1) տրամադրման գործողությունների հաջորդական քայլերի սահմանում` ըստ կատարողների և պարտականությունների.
2) մուրհակի ստորագրման իրավասությունը` աշխատակազմի ղեկավարին` որպես գլխավոր ֆինանսիստի, ամրագրում: ՀՀ ֆինանսների նախարարություն 2012 թ.
սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ
5. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի սեպտեմբերի 25-ի «Դատական ակտերի հիման վրա ՀՀ պետական բյուջեից բռնագանձման ենթակա գումարների դիմաց փոխանցելի մուրհակների թողարկման գործընթացը կարգավորելու վերաբերյալ» N 679-Ա հրամանում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի մշակում և ընդունում 1) փոխանցելի մուրհակի տրամադրման գործընթացի կանոնակարգում.
2) մուրհակի տրամադրման հաջորդական քայլերի սահմանում` ըստ կատարողների, ժամկետների և պատասխանատուների.
3) մուրհակի ստորագրման իրավասությունն աշխատակազմի ղեկավարին` որպես գլխավոր ֆինանսիստի, ամրագրում: ՀՀ ֆինանսների նախարարություն 2012 թ.
սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ
6. ՀՀ ֆինանսների նախարարի 2009 թվականի մարտի 25-ի «Լիցենզավորող հանձնաժողովների կանոնադրությունները հաստատելու, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2001 թվականի նոյեմբերի 26-ի N 418, 2002 թվականի ապրիլի 29-ի N 329, 2007 թվականի փետրվարի 16-ի N 161-Ն հրամաններն ամբողջությամբ և 2001 թվականի դեկտեմբերի 26-ի N 517 հրամանը մասնակի ուժը կորցրած ճանաչելու մասին» N 265-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի մշակում և ընդունում Բոլոր լիցենզավորող հանձնաժողովների կանոնադրություններում`
1) հանձնաժողովի քարտուղարի գործառույթների լրացում` հետևյալ դրույթներով`
ա. լիցենզավորման փաթեթները նիստից առնվազն 7 օր առաջ տրամադրում է հանձնաժողովի անդամներին,
բ. նիստից 1 օր առաջ լիցենզավորման փաթեթների հակիրճ բովանդակությունը և դրանց վերաբերյալ շահագրգիռ ստորաբաժանումների կարծիքները տրամադրում է հանձնաժողովի անդամներին,
գ. նիստի անցկացման վայրի և ժամկետի մասին նիստից առնվազն 5 օր առաջ գրավոր կամ բանավոր տեղեկացնում է հանձնաժողովի անդամներին,
դ. նիստի ժամանակ յուրաքանչյուր հարցի վերաբերյալ հանձնաժողովի կողմից որոշում կայացնելուց հետո պատրաստում է եզրակացություն և ապահովում է հանձնաժողովի` նիստին ներկա բոլոր անդամների կողմից դրա ստորագրումը,
ե. եզրակացությունը հանձնում է հրավիրված անձին կամ նիստի ավարտից հետո պատշաճ ձևով ուղարկում է նրան.
2) տեղեկատվության հրապարակումը նաև պաշտոնական կայքէջում տեղադրելու միջոցով իրականացնելու դրույթի սահմանում.
3) հանձնաժողովներում հարցերի քննարկման ամբողջ ընթացքի ձայնագրության պահպանումը Լիցենզավորման գործակալությանը վերապահելու դրույթի սահմանում.
4) հանձնաժողովի եզրակացության ձևի սահմանում: ՀՀ ֆինանսների նախարարություն 2012 թ.
հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ
7. «Վիճակախաղի գովազդի բովանդակության համաձայնեցման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 2000 թվականի սեպտեմբերի 11-ի N 229 հրամանն ուժը կորցրաճ ճանաչելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի մշակում և ընդունում 1) գործընթացի հաջորդական քայլերի, պատասխանատուների և ժամկետների սահմանում.
2) համաձայնեցումը գործակալության պետին վերապահելու դրույթի սահմանում.
3) համաձայնեցման մերժման հիմքերի, փոփոխությունների դեպքում պահանջների սահմանում.
4) վիճակախաղի գովազդի բովանդակության համաձայնեցման նոր ձևաչափի հաստատում: ՀՀ ֆինանսների նախարարություն 2012 թ.
հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ
8. «Շահումով խաղեր և վիճակախաղեր կազմակերպող տնտեսավարող սուբյեկտների կողմից ներկայացվող հաշվետվությունների ընդունման և վերլուծման կարգը հաստատելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի մշակում և ընդունում 1) ՀՀ պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների հսկողության, ինչպես նաև տարեկան ֆինանսական հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ստացման մեխանիզմների ամրագրում.
2) հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով
ստացման ընթացակարգի սահմանում` ըստ
հաջորդական քայլերի և պատասխանատուների: ՀՀ ֆինանսների նախարարություն 2012 թ.
նոյեմբերի 3-րդ տասնօրյակ
9. «Աուդիտորական գործունեու-թյան տեղում և փաստաթղթային հսկողության իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի մշակում և ընդունում աուդիտորական գործունեության հսկողության իրականացման գործընթացի կանոնակարգում` սահմանելով գործընթացի քայլերը, ժամկետները և պատասխանատուներին ՀՀ ֆինանսների նախարարություն 2012 թ.
նոյեմբերի 1-ին տասնօրյակ
10. «Մամուլի ասուլիսի կազմակերպման ընթացակարգը հաստատելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի մշակում և ընդունում մամուլի ասուլիսի կազմակերպման գործընթացի կանոնակարգում` սահմանելով գործընթացի քայլերը, ժամկետները և պատասխանատուներին ՀՀ ֆինանսների նախարարություն 2012 թ.
նոյեմբերի 2-րդ տասնօրյակ
11. «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմում համակարգչային տեխնիկայի սպասարկման կարգը հաստատելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի մշակում և ընդունում համակարգչային տեխնիկայի սպասարկման գործընթացի կանոնակարգում` գործընթացի հաջորդական քայլերի իրականացման ժամկետների և պատասխանատուների սահմանում ՀՀ ֆինանսների նախարարություն 2012 թ.
սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ
12. «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ծառայողական ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և շահագործման կարգը և պայմանները հաստատելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի մշակում և ընդունում նախարարությանը տրամադրված ծառայողական ավտոմեքենաների բաշխման, շահագործման, ընթացիկ նորոգման և պահպանման հարցերի կանոնակարգում` գործընթացի հաջորդական քայլերի իրականացման ժամկետների և պատասխանատուների սահմանում ՀՀ ֆինանսների նախարարություն 2012 թ.
սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ
13. «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պաշտոնական ինտերնետային կայքի կառուցվածքի և սպասարկման մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի մշակում և ընդունում նախարարության պաշտոնական ինտերնետային կայքի կառուցվածքի և սպասարկման հարցերի կանոնակարգում, գործընթացի հաջորդական քայլերի իրականացման ժամկետների և պատասխանատուների սահմանում ՀՀ ֆինանսների նախարարություն 2012 թ.
սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան