Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 հունիսի 2012 թվականի N 489-Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» Հայաստանի Հանրապետության օրենքի (2012 թվականի մարտի 21-ի ՀՕ-91-Ն) կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշման հավելվածի 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 և 13-րդ կետերով նախատեսված միջոցառումների կատարման մասին 5-օրյա ժամկետում տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. հունիսի 4

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2012 թ.

հունիսի 4-ի N 489-Ա

որոշման

Ց Ա Ն Կ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN

ը/կ Միջոցառման անվանումը Պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը Ֆինանսական ապահովման աղբյուրը

1 2 3 4 5

1. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը ՀՀ պաշտպանության նախարարություն 2012 թ. օգոստոսի

3-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում:

2. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը ՀՀ պաշտպանության նախարարություն 2012 թ. օգոստոսի

3-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում:

3. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվոգրով պարգևատրման կարգը և պատվոգրի նկարագիրը հաստատելու մասին» ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի հաստատում ՀՀ պաշտպանության նախարարություն 2012 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում:

4. «Որպես խրախուսանք արժեքավոր նվերով կամ միանվագ գումարով պարգևատրման կարգը հաստատելու մասին» ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի հաստատում ՀՀ պաշտպանության նախարարություն 2012 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում:

5. «Զորամասում զինծառայողների ներկայացրած զեկուցագրերի հաշվառման մատյանի վարման կարգը հաստատելու մասին» ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի հաստատում ՀՀ

պաշտպանության նախարարություն 2012 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում:

6. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կրծքանշանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի հաստատում ՀՀ պաշտպանության նախարարություն 2012 թ.

հուլիսի 3-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում:

7. «Զորամասի պատվո գրքի վարման կարգը և հավաստագրի ձևը հաստատելու մասին» ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի հաստատում ՀՀ պաշտպանության նախարարություն 2012 թ.

հուլիսի 3-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում:

8. «Խրախուսանքների հաշվառման կարգը հաստատելու մասին» ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի հաստատում ՀՀ պաշտպանության նախարարություն 2012 թ.

հուլիսի 3-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում:

9. «Սպայի պատվի կանոնները հաստատելու մասին» ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի հաստատում ՀՀ պաշտպանության նախարարություն 2012 թ. օգոստոսի

3-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում:

10. «Ծառայողական քննություն նշանակելու իրավունք ունեցող հրամանատարների (պետերի) անվանացանկը և ծառայողական քննության անցկացման կարգը հաստատելու մասին»

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի հաստատում ՀՀ պաշտպանության նախարարություն 2012 թ. օգոստոսի

3-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում:

11. «Անձնակազմի, սերժանտական, ենթասպայական, սպայական ժողովների և սպայի պատվի դատարանների կազմակերպման ու դրանցում հարցերի քննարկման կարգը հաստատելու մասին» ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի հաստատում ՀՀ պաշտպանության նախարարություն 2012 թ. օգոստոսի

3-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում:

12. «Կարգապահական վաշտերի ցանկը և օրվա խստացված կարգացուցակը հաստատելու մասին» ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի հաստատում ՀՀ պաշտպանության նախարարություն 2012 թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում:

13. «Կարգապահական տույժերի հաշվառման կարգը հաստատելու մասին» ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի հաստատում ՀՀ պաշտպանության նախարարություն 2012 թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի պահանջվում:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։