ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մայիսի 2012 թվականի N 623-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԵՎՐՈԹԵՐՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 300 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Եվրոթերմ» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2012 թվականի մարտի 15-ից մինչև հոկտեմբերի 1-ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2015 թվականի մարտի 15-ը:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «Եվրոթերմ» փակ բաժնետիրական ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2012 թ. մայիսի 21
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2012 թվականի
մայիսի 17-ի N 623-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ԵՎՐՈԹԵՐՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN
ը/կ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը Անվանումը Չափի միավորը Քանակը Ծագման/ արտահանման երկիրը Արժեքը (դրամ)
1 2 3 4 5 6 7
1. 15տ/ժ տոմատի և թարմ մրգերի վերամշակման, ասեպտիկ պարկերում առաջնային և խտացված խյուսերի արտադրության հոսքագիծ, այդ թվում՝ լրակազմ 1 ԵՄ/ Իտալիա 753,000,000
1.1 8433 մետաղական տարողություն` պտուղների լվացման համար հատ 1 - -
1.2 7308 մետաղական ջրանցք կգ 200 - -
1.3 8428 հոլովակավոր էլևատոր հատ 1 - -
1.4 7309 մետաղական կուտակիչ տարողություն կգ 76 - -
1.5 7308 մետաղական ջրանցք կգ 515 - -
1.6 8428 լվացող տեսակավորող սեղան հատ 1 - -
1.7 8413 պտուտակային պոմպ հատ 1 - -
1.8 8428 շերեփավոր էլևատոր հատ 1 - -
1.9 8438 կորիզ հեռացնող մեքենա հատ 1 - -
1.10 8438 կորիզ մաքրող մեքենա հատ 1 - -
1.11 8438 մրճավոր աղաց հատ 1 - -
1.12 8413 մխոցավոր պոմպ հատ 1 - -
1.13 8413 մխոցավոր պոմպ բունկերով հատ 1 - -
1.14 8428 պտուտակային փոխադրիչ հատ 1 - -
1.15 8419 էնզիմատիկ ապաապտիվացման խումբ Hօt-Break մասերով հատ 1 - -
1.16 8404 օդազերծիչ՝ բուրմունքի վերականգնման համակարգով կգ 2006 - -
1.17 8438 հյութի/խյուսի լուծամզման խումբ իր կրող հիմնակմախքով հատ 1 - -
1.18 8428 պտուտակային փոխադրիչ հատ 1 - -
1.19 7308 լուծամզման խմբի կրող հիմնակմախք կգ 2768 - -
1.20 8421 ջրի զտման և վերաշրջանառության խումբ հատ 1 - -
1.21 7308 ջրի զտման և վերաշրջանառության խմբի կրող հիմնակմախք կգ 1652 - -
1.22 8428 պտուտակային փոխադրիչ հատ 1 - -
1.23 7310 pH-ի և ասկորբինաթթվի ավելացման տարողություն կգ 220 - -
1.24 7309 մետաղական կուտակիչ տարողություն կգ 100 - -
1.25 8413 մխոցավոր պոմպ հատ 1 - -
1.26 8413 կենտրոնախույս պոմպեր հատ 2 - -
1.27 8481 գոլորշու նվազեցման փականներ կգ 308 - -
1.28 8543 կառավարման վահանակ հատ 1 - -
1.29 8419 գոլորշացնող համակարգ հատ 1 - -
1.30 7308 գոլորշացնող համակարգի կրող հիմնակմախք կգ 20594 - -
1.31 8419 ջրահովարան հատ 1 - -
1.32 8419 ստերիլիզատոր հատ 1 - -
1.33 8422 ասեպտիկ լցնող մեքենա հատ 1 - -
1.34 7304 խողովակներ կգ 250 - -
1.35 7307 կցամասեր կգ 66 - -
2. Տոմատի մածուկի փաթեթավորման հոսքագիծ, այդ թվում՝ լրակազմ 1 ԵՄ/Իտալիա 306,000,000
2.1 8428 բանկաների փոխադրիչ հատ 1 - -
2.2 8422 բանկաների շրջող մեքենա հատ 1 - -
2.3 8422 բանկաների տաքացուցիչ հատ 1 - -
2.4 8422 թիթեղյա բանկաների լցման և խցանման մեքենա հատ 1 - -
2.5 8422 գծային ծավալային դոզավորման մեքենա հատ 1 - -
2.6 8422 խցանման մեքենա հատ 1 - -
2.7 8422 վակուում դետեկտոր հատ 1 - -
2.8 8419 պաստերիզատոր հատ 1 - -
2.9 8419 օդաչորանոց հատ 1 - -
2.10 8422 պիտակավորող մեքենա հատ 1 - -
2.11 9403 սեղան կգ 70 - -
2.12 8428 փոխադրիչ հատ 1 - -
3. Մրգի լվացման և տեսակավորման հոսքագիծ, այդ թվում՝ լրակազմ 2 Թուրքիա/Թուրքիա 18,400,000
3.1 8433 մրգեր մաքրող և տեսակավորող մեքենա հատ 2 - -
3.2 8428 ժապավենային տեսակավորման փոխադրիչ հատ 2 - -
4. Կոմպրեսոր, այդ թվում՝ հատ 1 ԵՄ/ Բելգիա 8,200,000
4.1 8414 կոմպրեսոր հատ 1 - -
4.2 7311 սեղմված օդի տարողություն կգ 460 - -
5. 8423 Կշեռք հատ 2 ԵՄ/ Իտալիա 15,800,000
6. 8423 Կշեռք հատ 2 ԵՄ/ Իտալիա 800,000
7. 8427 Ամբարձիչներ դիզելային և էլեկտրական հատ 4 Հարավային Կորեա/
Հարավային Կորեա 28,000,000
7.1 8431 մասեր` նախատեսված ամբարձիչների համար կգ 1770 Հարավային Կորեա/
Հարավային Կորեա 2,500,000
8. Լաբորատոր սարքավորումներ և պարագաներ՝ - - ԵՄ/Գերմանիա 2,510,000
8.1 9027 մածուծիկաչափ հատ 1 - -
8.2 9016 կշեռք, 0.01գր ճշտությամբ հատ 2 - -
8.3 9016 կշեռք, 0.1 մգր ճշտությամբ հատ 1 - -
8.4 9011 օպտիկական մանրադիտակ հատ 2 - -
8.5 9027 բեկումաչափ հատ 1 - -
9. 8402 Շոգեկաթսաներ հատ 4 Հարավային Կորեա/
Հարավային Կորեա 72,000,000
9.1 8421 ջրի փափկացնող սարք հատ 1 Հարավային Կորեա/
Հարավային Կորեա 6,000,000
10. 7308 Տանիքածածկի և պատի սենդվիչ պանելներ կգ 120000 ԻԻՀ/ԻԻՀ 88,000,000
10.1 7318 պտուտակներ` տափօղակներով և մանեկներով 900 հատ կգ 180 - 2,700,000
10.2 7210 մետաղյա անկյունակներ. մետաղյա թիթեղ՝ գլանափաթեթներով կգ 2600 - 2,400,000
10.3 3925 պլաստմասսայե պտուտակներ՝ ամրակային դետալներով կգ 550 - 1,200,000
11. 3925 Մեծ արագության գլանափաթեթավոր դարպաս կգ 271 ԵՄ/Գերմանիա 2,000,000
12. 7308 Սեկցիոն արդյունաբերական դարպասներ կգ 972 ԵՄ/Գերմանիա 3,600,000
13. 7308 Փոխաբեռնման կամուրջ կգ 650 ԵՄ/Գերմանիա 2,000,000
14. 3925 Դարպասների հերմետիզատոր կգ 184 ԵՄ/Գերմանիա 700,000
15. 7324 Լվացարաններ` չժանգոտվող մետաղից կգ 170 Թուրքիա/Թուրքիա 2,150,000
16. 8479 Ձեռքերի ախտահանման սարք կգ 30 Թուրքիա/Թուրքիա 1,000,000
17. 8516 Ձեռքերի չորացման սարք հատ 4 Թուրքիա/Թուրքիա 400,000
18. 9403 Պահարան կգ 100 Թուրքիա/Թուրքիա 250,000
19. 7308 Մետաղական ջրահեռացման ջրանցք կգ 2500 Թուրքիա/Թուրքիա 7,200,000
20. 7308 Ջրահեռացման ջրանցքների կափարիչներ կգ 3000 Թուրքիա/Թուրքիա 6,700,000
Ընդամենը 1,333,510,000
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան