ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մարտի 2012 թվականի N 200-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝
1. Օդային փոխադրումների ծառայությունների մատչելիության խնդիրների ուսումնասիրման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին` մինչև սույն թվականի մարտի 13-ը Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություններ սույն որոշման 1-ին կետում նշված խնդիրների կարգավորման վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2012 թ. մարտի 6
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2012 թ.
մարտի 6-ի N 200-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Մովսեսյան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ (աշխատանքային խմբի ղեկավար)
Ա. Գևորգյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության բաժնի պետ
Դ. Հովհաննիսյան - ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)
Է. Սարգսյան - ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի վերլուծությունների բաժնի պետ (համաձայնությամբ)
Ն. Բելլույան - «Արմավիա» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Ազնավուրյան - «Արմավիա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)
Մարսելո Վենդե - «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի գլխավոր մենեջեր (համաձայնությամբ)
Ա. Շխյան - «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի գլխավոր մենեջերի տեղակալ (համաձայնությամբ)
(Հավելվածը փոփ. 24.05.12 N 460-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան