Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Օ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԵՎ Ս. ՍՐԱՊՅԱՆԻՆ ԱՍՏԱՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 մայիսի 2012 թվականի N 432-Ա

Օ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ ԱՍՏԱՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(Վերնագիրը փոփ. 13.06.12 N 513-Ա)

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ինժեներատեխնիկական աշխատանքների և տեխնիկական նորմավորման մեթոդաբանության վարչության տեխնիկական նորմավորման և մեթոդաբանության բաժնի պետ Օ. Կարապետյանին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Ա. Համբարձումյանին 2012 թվականի մայիսի 22-26-ը գործուղել Աստանա` Ղազախստանի Հանրապետության քաղաքաշինության ոլորտի փորձն ուսումնասիրելու և «Աստանա Invest 2012» խորագրով 3-րդ միջազգային ներդրումային համաժողովին մասնակցելու նպատակով:

(1-ին կետը փոփ. 13.06.12 N 513-Ա)

2. Օ. Կարապետյանի և Ա. Համբարձումյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

(2-րդ կետը փոփ. 13.06.12 N 513-Ա)

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար Վ. Վարդանյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Օ. Կարապետյանի՝ Աստանա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. մայիսի 17

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։