«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
28 դեկտեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 դեկտեմբերի 1999 թվականի N 777
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻ ԽՈՒՄԲ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է .
1. Միջնորդություն հարուցել Հայաստանի Հանրապետության Նախագահի առջև Հայաստանի Հանրապետության պետական-քաղաքական մի խումբ գործիչների հետմահու Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու համար.
Հայաստանի ազգային հերոս`
Կարեն Սերոբի Դեմիրճյանին - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ
Վազգեն Զավենի Սարգսյանին - Հայաստանի Հանրապետության վարչապետ
Առաջին աստիճանի Մարտական Խաչ շքանշանով`
Արմենակ Մինասի Արմենակյանին - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր
Լեոնարդ Գեորգիի Պետրոսյանին - Հայաստանի Հանրապետության օպերատիվ հարցերի նախարար
Անանիա Շիրակացու մեդալով`
Յուրի Գուրգենի Բախշյանին - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Ռուբեն Խաչիկի Միրոյանին - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Մովսես Խորենացու մեդալով`
Հենրիկ Հայրիկի Աբրահամյանին - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր
Միքայել Խաչիկի Քոթանյանին - Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր,
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային
ակադեմիայի ակադեմիկոս
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի դեկտեմբերի 28-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Սարգսյան