Անցնել բովանդակությանը

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԳՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 հունիսի 2012 թ.

Պետական գրանցման թիվ --------

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ

12 հունիսի 2012 թ.

ք. Երևան N 91-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀՀ ԳՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի, «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ 1039-Ն որոշմամբ հաստատված բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցման կարգի 6-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1730-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կանոնադրության 15-րդ կետի 1-ին ենթակետը՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2011 թվականի փետրվարի 25-ի՝ «Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 02-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկում կատարելու հետևյալ լրացումները.

1) անվանացանկի 1-ին բաժինը լրացնել հետևյալ նոր կետերով.

1.194 Պեսսիլի ացետամիպրիդ 200 լուծվող փոշի

1.195 Բորեյ տիամետոսամ-լյամբդա

ցիալհոտրին 141+106 խտացված կախույթ

1.196 Գերոլդ դիֆլուբենզուրոն 240 ջրային սուսպենզիոն

կոնցենտրատ

2) անվանացանկի 6-րդ բաժինը լրացնել հետևյալ նոր կետերով. 6.155 Սիգնում բոսկիլադ, պիրակլոստորոբին 267+67 ջրում դիսպերսվող հատիկներ

6.156 Վիալ Թրասթ տեբուկոնազոլ, տիաբենդազոլ 60+60 էմուլսիոն կոնցենտրատ

6.157 Մետաքսիլ մանկոցեբ, մետալաքսիլ 640+80 թրջվող փոշի

6.158 Ռայոկ դիֆենկոնազոլ 250 խտացված էմուլսիա

6.159 Օրդան պղնձի քլորօքսիդ, ցիմօքսանիլ 689+42 թրջվող փոշի

3) անվանացանկի 8-րդ բաժինը լրացնել հետևյալ նոր կետերով. 8.106 ԳԼԻՖՈՍ. ԱՐՄ գլիֆոսատ 430 ջրային լուծույթ

8.107 ԳԼԻՖՈՍ. ԱՐՄ գլիֆոսատ 777 լուծվող փոշի

8.108 Բուտիզան Սթար մետազաքլոր+կվինմերակ 333+83 խտացված սուսպենզիա

8.109 Դիանատ դիկամբա 480 ջրային լուծույթ

8.110 Բալերինա ֆլորասուլամ, էթիլհեքսիլային եթեր 7.5+410 խտացված էմուլսիա

8.111 Լաստիկ Էքստրա ֆենոքսապրոպ-Պ-էթիլ, կլոկվինտոսետմեքսիլ 70+40 խտացված էմուլսիա

8.112 Մորտիրա տրիբենուրոն-մեթիլ 750 ջրում լուծվող գրանուլներ

8.113 Տորնադո 500 գլիֆոսատ 500 ջրային լուծույթ

8.114 Միուրա խիզալոֆոպ Պ-էթիլ 125 խտացված էմուլսիա

8.115 Նոմինի Ջի նատրիումի բիսպիրիբակ 400 խտացված էմուլսիա

4) անվանացանկի 8-րդ բաժնի 8.004 կետից հետո լրացնել հետևյալ նոր կետով. 8.005 Արսենալ նոր իմազապիր 250 ջրում լուծվող խտություն

Ա. Բախչագուլյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։