«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 հունիսի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 10812258
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
5 հունիսի 2012 թ. N 35-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՔԱՂՑՐԱՀԱՄ ԵՎ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ) ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԼԵՌՆԱՀԱՏԿԱՑՄԱՆ ԱԿՏԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 21-րդ հոդվածի 1-ին մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել Օգտակար հանածոների (բացառությամբ ստորերկրյա քաղցրահամ և հանքային ջրերի) արդյունահանման համար լեռնահատկացման ակտի օրինակելի ձևը` համաձայն Հավելվածի:
2. Աշխատակազմի ղեկավարին՝ սահմանված կարգով ապահովել սույն հրամանի պետական գրանցումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին:
Ա. Մովսիսյան
Հավելված
ՀՀ էներգետիկայի և բնական
պաշարների նախարարի
2012 թ. հունիսի 5-ի
N 35-Ն հրամանի
Օրինակելի Ձև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԼԵՌՆԱՀԱՏԿԱՑՄԱՆ ԱԿՏ N
Տրման ամսաթիվը _________________________________________________________________
(տարին, ամիսը, ամսաթիվը)
Սույն ակտը հավաստում է ___________________________________________________________
(հանքավայրի, օգտակար հանածոների անվանումը)
________________________________________________________________________________
(ստորգետնյա կամ բաց եղանակով շահագործելու համար)
տրված է _________________________________________________________________________
(ընդերքօգտագործողի անվանումը, որին տրամադրված է լեռնահատկացումը)
Օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն N ___________________________________
Լեռնահատկացումը գտնվում է _______________________________________________________
_______________________________________________________________________________
(մարզի, բնակավայրի անվանումը)
Լեռնահատկացման հատակագծի վրա սահմանազատված է ծայրակետերով (X, Y, H/հ)
_______________________________________________________________________________
_______________________________________________________________________________
_______________________________________________________________________________
_______________________________________________________________________________
_______________________________________________________________________________
(քարտեզների □ կտրվածքների համարները)
Լեռնահատկացման մակերեսը լեռնահատկացման հատակագծի վրա կազմում է ___
_________________________________________ հեկտար։
(տառերով)
Լեռնահատկացման գործողության ժամկետը ____________________________________________
ՀՀ էներգետիկայի և բնական
պաշարների նախարար _________________
(ստորագրությունը) ___________________
(անունը, ազգանունը)
Կ. Տ.