Անցնել բովանդակությանը

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 11 ՀՈՒՆԻՍԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 23-Ա ՈՐՈՇՈՒՄԸ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

11 հունիսի 2012 թ.

ք. Երևան թիվ 23-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԷՅ-ԱՓ» ՓԲ ընկերությանը հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա տրամադրելու մասին

Հիմք ընդունելով հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու վերաբերյալ «ԷՅ-ԱՓ» ՓԲ ընկերության 05.06.2012թ. դիմումը, ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի, «Հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզավորման կարգ»-ի դրույթներով՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշում է.

1. «ԷՅ-ԱՓ» ՓԲ ընկերությանը տրամադրել Երևան քաղաքի տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «ԷՅ-ԱՓ» ՓԲ ընկերությանը հանձնելու օրվան հաջորդող օրվանից։

3. Սույն որոշումը ենթակա է բողոքարկման ՀՀ վարչական դատարան` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում:

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահի տեղակալ Ժ. Դադասյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։