Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

29 դեկտեմբերի 1999 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 դեկտեմբերի 1999 թվականի N 794

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիշերօթիկ դպրոցների ու արտադպրոցական հիմնարկների պահպանման ծախսերն ապահովելու նպատակով և «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածի «ա» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 04 խմբի 03 ենթախմբի «03. Հանրակրթական դպրոցների պահպանում» (ՀՀ կրթության և գիտության նախարարություն), 04 խմբի 04 ենթախմբի «01. Հատուկ դաստիարակչական դպրոցների պահպանում» (ՀՀ կրթության և գիտության նախարարություն), 04 խմբի 05 ենթախմբի «01. Ընդհանուր տիպի գիշերօթիկ դպրոցների պահպանում» (ՀՀ կրթության և գիտության նախարարություն) տողերով նախատեսված ծախսերի գումարները պակասեցնել համապատասխանաբար` 12545,0 հազ. դրամով, 5924,6 հազ. դրամով և 17463,4 հազ. դրամով, ընդամենը 35933,0 հազ. դրամ` ավելացնելով 04 խմբի 05 ենթախմբի «02. Ընդհանուր տիպի գիշերօթիկ դպրոցներում պետական պատվերի կատարում» (ՀՀ կրթության և գիտության նախարարություն), 04 խմբի 06 ենթախմբի «01. Հատուկ տիպի գիշերօթիկ դպրոցների պահպանում» (ՀՀ կրթության և գիտության նախարարություն) և 04 խմբի 07 ենթախմբի «01. Արտադպրոցական հիմնարկների պետական պատվերի կատարում» (ՀՀ կրթության և գիտության նախարարություն) տողերով նախատեսված ծախսերի գումարները համապատասխանաբար` 11604,0 հազ. դրամով, 7572,0 հազ. դրամով և 16757,0 հազ. դրամով:

2. Հաշվի առնելով սույն որոշման 1-ին կետով նշված վերաբաշխման հետևանքով առաջացած փոփոխությունները` հաստատել ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի դեկտեմբերի 29-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Սարգսյան

Հաստատված է

ՀՀ կառավարության 1999 թվականի

դեկտեմբերի 29-ի N 794 որոշմամբ

«Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածի 04 խմբի 03, 04, 05, 06 ԵՎ 07 ենթախմբերի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման

(հազ. դրամ)

Հոդվածի անվանում Պակասեցումը Ավելացումը

Ընդամենը 12545,0 7572,0

այդ թվում`

աշխատավարձ 9850,0 5917,0

պարտադիր սոցիալական ապահովագրության

վճարներ 2695,0 1655,0

Ընդամենը 5924,6

այդ թվում`

աշխատավարձ 4628,2

պարտադիր սոցիալական ապահովագրության

վճարներ 1296,4

Ընդամենը

այդ թվում`

սննդի ձեռքբերման ծախսեր 17436,4

Ընդամենը 11604,0

այդ թվում`

այլ ծախսեր 11604,0

Ընդամենը

այդ թվում`

աշխատավարձ

պարտադիր սոցիալական ապահովագրության

վճար

Ընդամենը 16757,0

այդ թվում`

այլ ծախսեր 16757,0

Ընդամենը 35933,0 35933,0

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։