Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 մայիսի 2012 թվականի N 668-Ա

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրինության՝ 27 միավոր տրանսպորտային միջոցը (այսուհետ՝ գույք)՝ համաձայն հավելվածի, օտարել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր:

2. Սահմանել գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով՝ 2012 թվականի մարտի 27-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ վարչության պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.

3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել նոր աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով.

4) աճուրդի հաղթողի կողմից (այսուհետ` գնորդ) առաջարկված գնի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` համաձայն հավելվածի, վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել օտարման մասին պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել տրանսպորտային միջոցի պետական հաշվառման հետ կապված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գումարներն ու տուրքերը:

4. Գնորդը գույքի վաճառքի գումարը պետք է վճարի աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից տասնօրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարն ուղղելով «Բյուջետային հիմնարկների հաշվեկշռում հաշվառված հիմնական միջոցների (բացառությամբ շենքերի և շինությունների) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. մայիսի 29

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

մայիսի 24-ի N 668-Ա որոշման

Ց Ա Ն Կ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրինության՝ դասական աճուրդով օտարման ենթակա գույքի

NN

ը/կ Տրանսպորտային միջոցի մակնիշը Պետհամա-րանիշը Թողարկման

տարեթիվը Գույքի գնահատված արժեքը

(դրամ) Գույքի մեկնարկային

գինը

(դրամ) Գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը (դրամ)

1 2 3 4 5 6 7

70 տոկոս և ավելի մաշվածք ունեցող

1. «ՎԱԶ-2106» 166 LO 64 2001 թ. 760000 760000 18000

2. «ՎԱԶ-2106» 184 LO 64 1999 թ. 670000 670000 18000

3. «ՊԱԶ-320502» 274 ՏՏ 02 1999 թ. 1350000 1350000 18000

4. «ՎԱԶ-21213» 023 ՏՏ 02 2000 թ. 780000 780000 18000

5. «ՎԱԶ-2106» 272 ՏՏ 02 2001 թ. 760000 760000 18000

6. «ՎԱԶ-2106» 058 ՏՏ 02 2001 թ. 670000 670000 18000

7. «ՎԱԶ-2106» 108 ՏՏ 02 2001 թ. 760000 760000 18000

8. «ՎԱԶ-2106» 172 LO 64 1999 թ. 800000 800000 18000

9. «ԳԱԶ-311000» 066 ՏՏ 02 2001 թ. 1030000 1030000 18000

10. «ՈՒԱԶ-3909» 313 ՏՏ 02 1998 թ. 350000 350000 18000

11. «ԳԱԶ-3110-192» 097 ՏՏ 02 2003 թ. 1350000 1350000 18000

12. «ԳԱԶ-311000» 042 ՏՏ 02 2001 թ. 1250000 1250000 18000

13. «ՎԱԶ-21213» 480 ՏՏ 02 1999 թ. 650000 650000 18000

14. «ՎԱԶ-2106» 455 ՏՏ 02 1999 թ. 640000 640000 18000

15. «ԳԱԶ-3110» 055 ՏՏ 02 1998 թ. 950000 950000 18000

16. «ՎԱԶ 2106» 151 ՏՏ 02 1999 թ. 670000 670000 18000

17. «ՄԱՐԶ-42191» 118 ՏՏ 02 1999 թ. 400000 400000 18000

18. «ՄԱՐԶ-42191» 117 ՏՏ 02 1999 թ. 400000 400000 18000

19. «ԿԱՎԶ-685» 328 ՏՏ 02 1987 թ. 350000 350000 18000

20. «ՎԱԶ-2106» 189 ՏՏ 02 1999 թ. 600000 600000 18000

21. «ՈՒԱԶ-31514» 366 ՏՏ 02 1999 թ. 650000 650000 18000

22. «ՈՒԱԶ-31514» 474 ՏՏ 02 1998 թ. 1380000 1380000 18000

23. «ՈՒԱԶ-31514» 397 ՏՏ 02 1999 թ. 300000 300000 18000

24. «ՈՒԱԶ-31514» 396 ՏՏ 02 1999 թ. 300000 300000 18000

25. «ԿամԱԶ-5320» 248 ՏՏ 02 1990 թ. 2700000 2700000 18000

26. «ԿԱՎԶ-3270» (ՏԱՐԶ-002) 361 ՏՏ 02 1990 թ. 350000 350000 18000

27. «ՎԱԶ-2106» 451 ՏՏ 02 1999 թ. 800000 800000 18000

Ընդամենը 21670000 486000

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։