Հոդված 1. «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-209-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածում`
Հոդված 1. «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-209-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածում`
1) 1-ին մասը «տվյալ ժամանակահատվածի առաջին ամսվա ընթացքում,» բառերից հետո լրացնել «իսկ տվյալ տեսակի գործունեությունը նոր սկսող անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք` տվյալ ամսվա ընթացքում,» բառերով.
2) 2-րդ մասը «տվյալ ժամանակահատվածի առաջին ամսվա ընթացքում,» բառերից հետո լրացնել «իսկ տվյալ տեսակի գործունեությունը նոր սկսող անհատ ձեռնարկատերերը` տվյալ ամսվա ընթացքում,» բառերով.
3) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ընդ որում, «Կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետներում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց ՀՎՀՀ տրամադրելու օրվա ընթացքում սույն օրենքի անբաժանելի մաս համարվող հավելված N 5-ով սահմանված ձևի արտոնագիր չտրամադրելու դեպքում արտոնագիրը համարվում է տրամադրված ՀՎՀՀ տրամադրելու օրը, եթե անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը, սույն օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան, կատարել է արտոնագրային վճարի վճարում:».
4) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ընդ որում, դիմում-հայտարարությունը ներկայացնելու օրվա ընթացքում սույն օրենքի անբաժանելի մաս համարվող հավելված N 6-ով սահմանված ձևով արտոնագիր չտրամադրելու դեպքում արտոնագիրը համարվում է տրամադրված դիմում-հայտարարությունը ներկայացնելու օրը, եթե անհատ ձեռնարկատերը, սույն օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան, կատարել է արտոնագրային վճարի վճարում:»: