Հոդված 5. Օրենքի N 8 հավելվածում`
Հոդված 5. Օրենքի N 8 հավելվածում`
1) 5-րդ կետի`
ա. առաջին պարբերությունում «(եռամսյա, վեցամսյա, իննամսյա, տասներկուամսյա)» բառերը փոխարինել «(տարվա ընթացքում ընտրված ցանկացած ամիս կամ հաջորդական ամիսների հանրագումար, բայց ոչ ավելի, քան տասներկուամսյա ժամանակահատվածը)» բառերով,
բ. երկրորդ պարբերությունից հանել «եռամսյա, վեցամսյա, իննամսյա կամ տասներկուամսյա» բառերը,
գ. լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր պարբերությունով.
«Այն դեպքերում, երբ հանրային սննդի ոլորտում գործունեությունն իրականացվում է բացառապես հանդիսությունների, արարողությունների կամ համանման այլ միջոցառումների համար նախատեսված` Երևան քաղաքում և մարզկենտրոններում 300 մ.2 և ավելի, այլ քաղաքներում և այլ վայրերում 200 մ.2 և ավելի, սահմանամերձ գյուղերում 100 մ.2 և ավելի մակերես ունեցող սրահներում, այդ սրահի մասով արտոնագիր տրամադրվում է սույն հավելվածով սահմանված կարգով` տվյալ տարվա որևէ ամսվա կոնկրետ օրվա կամ օրերի համար: Ընդ որում, սույն պարբերությամբ նախատեսված կարգով արտոնագիր ստանալու համար արտոնագրային վճար վճարող համարելու մասին հայտարարությունը կարող է ներկայացվել անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի նախընտրած` արտոնագրային վճար վճարող համարվելու որևէ օրվան կամ օրերին նախորդող ցանկացած աշխատանքային օրվա ընթացքում:».
2) 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.
«Ընդ որում, հայտարարությունը ներկայացնելու օրվա ընթացքում սույն հավելվածի N 2 ձևով արտոնագիր չտրամադրելու դեպքում արտոնագիրը համարվում է տրամադրված հայտարարությունը ներկայացնելու օրը, եթե անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը, սույն հավելվածի 16-րդ կետին համապատասխան, կատարել է արտոնագրային վճարի վճարում:».
3) 7-րդ և 8-րդ կետերից հանել «(եռամսյա, վեցամսյա, իննամսյա, տասներկուամսյա)» բառերը.
4) 9-րդ կետի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Գործունեության տեսակը Ելակետային տվյալը Արտոնագրային վճարի ամսական դրույքաչափը 1 միավորի (դրամ)
Երևան
քաղաքում մարզկենտրոններում այլ քաղաքներում այլ վայրերում սահմանամերձ գյուղերում
հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն տարածք,
մինչև 20 մ.2 ներառյալ 30000 21000 21000 10500 5250
տարածք, 20-ից մինչև 50 մ.2 ներառյալ 30000 գումարած
20 մ.2 գերազանցող
մինչև յուրաքանչյուր
10 մ.2 համար` 15000 21000 գումարած
20 մ.2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ.2 համար` 10500 21000 գումարած
20 մ.2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ.2 համար` 10500 10500 գումարած
20 մ.2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ.2 համար` 5250 5250 գումարած
20 մ.2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ.2 համար` 2625
տարածք,
50 մ.2 ավելի` մինչև 300 մ.2 ներառյալ 75000 գումարած
50 մ.2 գերազանցող
մինչև յուրաքանչյուր
10 մ.2 համար` 21000 52500 գումարած
50 մ.2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ.2 համար` 15000 52500 գումարած
50 մ.2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ.2 համար` 15000 52500 գումարած
50 մ.2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ.2 համար` 15000 13125 գումարած
50 մ.2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ.2 համար` 7500
տարածք,
300 մ.2 ավելի` մինչև 500 մ.2 ներառյալ 600000 գումարած
300 մ.2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ.2 համար` 12000 427500 գումարած 300 մ.2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ.2 համար` 8000 427500 գումարած 300 մ.2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ.2 համար` 8000 427500 գումարած
300 մ.2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ.2 համար` 8000 200625 գումարած
300 մ.2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ.2 համար` 4000
տարածք,
500 մ.2 մակերեսից ավելի 840000 գումարած
500 մ.2 գերազանցող մինչև յուրաքանչյուր
10 մ.2 համար` 6000 587500 գումարած 500 մ.2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ.2 համար` 3500 587500 գումարած 500 մ.2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ.2 համար` 3500 587500 գումարած
500 մ.2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ.2 համար` 3500 280625 գումարած
500 մ.2 գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 մ.2 համար` 1750
հյուրանոցային տնտեսության օբյեկտների
գործունեություն տարածք 750 420 420 210 105
թեթև մարդատար մեքենայով
ուղևորափոխա-դրում մեքենայի քանակ 9500 5600 5600 2800 1400
վարսավիրական ծառայությունների մատուցման
գործունեություն աշխատատեղ 15000 12000 9000 4500 2250
ավտոտեխսպա-սարկման կայան-ների (կետերի) գործունեություն աշխատատեղ 15000 12000 12000 6000 3000
ավտոկանգառների գործունեություն տարածք 600 120 120 60 30
բիլիարդ խաղի կազմակերպում խաղասեղան 40000 20000 20000 10000 5000
5) 10-րդ կետի «եռամսյա» բառը փոխարինել «մեկամսյա» բառով.
6) 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Այն դեպքում, երբ բնակության միևնույն հասցեում գրանցված (հաշվառված) անհատ ձեռնարկատերերը, նրանց ամուսինները, ծնողները, երեխաները, եղբայրները, քույրերը միևնույն թեթև մարդատար մեքենայով իրականացնում են ուղևորափոխադրում, կարող են ստանալ անհատ ձեռնարկատիրոջ անվամբ միայն մեկ արտոնագիր: Ընդ որում, այս դեպքում արտոնագրային վճարի ամսական դրույքաչափը սահմանվում է սույն հավելվածի 9-րդ կետով սահմանված դրույքաչափին ավելացրած յուրաքանչյուր վարորդի համար 1000 դրամ:».
7) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Սույն հավելվածի 5-րդ կետով նշված որևէ ժամանակահատվածում գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով արտոնագրային վճարի չափը սահմանվում է արտոնագրային վճարի մեկամսյա չափի, գործունեության տվյալ տեսակի համար տվյալ արտոնագրում նշված ժամանակահատվածում ներառված ամիսների քանակի և սույն հավելվածի 14-րդ կետի 7-րդ ենթակետով սահմանված համապատասխան գործակցի արտադրյալով` դրամական արտահայտությամբ:
Անհատ ձեռնարկատերերի կամ իրավաբանական անձանց կողմից բացառապես հանդիսությունների, արարողությունների կամ համանման այլ միջոցառումների կազմակերպման համար նախատեսված` Երևան քաղաքում և մարզկենտրոններում 300 մ.2 և ավելի, այլ քաղաքներում և այլ վայրերում 200 մ.2 և ավելի, սահմանամերձ գյուղերում 100 մ.2 և ավելի մակերես ունեցող սրահներում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու դեպքերում որևէ ամսվա օրվա կամ օրերի համար արտոնագրային վճարի չափը սահմանվում է արտոնագրային վճարի մեկամսյա չափի մեկ երեսուներորդի և գործունեության տվյալ տեսակի համար տվյալ արտոնագրում նշված օրերի քանակի արտադրյալով` դրամական արտահայտությամբ:».
8) 14-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ և 7-րդ ենթակետերով.
«6) բացառապես գիշերային ժամերին (ժամը 21:00-ից մինչև ժամը 09:00-ն) աշխատող ավտոկանգառների գործունեության համար` լրացուցիչ 0,5.
7) մեկամսյա ժամանակահատվածի համար` 1,0: Մեկ ամսից ավելի ժամանակահատվածի համար արտոնագրային վճարի չափը հաշվարկելիս սույն կետով սահմանված գործակիցը նվազեցվում է 0,02-ով` արտոնագրային վճար վճարող համարվելու մասին հայտարարությամբ ներկայացված մեկից ավելի յուրաքանչյուր ամսվա համար:».
9) 19-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Ընդ որում, սույն հավելվածի 11-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող անձանց համար թեթև մարդատար ավտոմեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու ժամանակահատվածը համարվում է ապահովագրական ստաժ միայն նրանց կողմից «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով անհատ ձեռնարկատերերի համար սահմանված ամսական նվազագույն պարտադիր սոցիալական ապահովության վճարները կատարելու դեպքում (հաշվի առնելով թեթև մարդատար ավտոմեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու ժամանակահատվածը), որն արտոնագիրն ստանալիս անհատ ձեռնարկատեր չհանդիսացող անձանց կողմից կարող է վճարվել իրենց հայեցողությամբ, և որը թեթև մարդատար ավտոմեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու ժամանակահատվածի համար հանդիսանում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող անձանց համար պարտադիր սոցիալական ապահովության վճարների պարտավորության վերջնական գումար:».
10) N 1 ձևով սահմանված արտոնագրային վճար վճարող համարվելու մասին հայտարարության 4-րդ տողից հանել «(եռամսյա, վեցամսյա, իննամսյա կամ տասներկուամսյա)» բառերը.
11) N 2 ձևով սահմանված արտոնագրի ձևում վերջին աղյուսակից հետո լրացնել նոր մաս հետևյալ բովանդակությամբ.
«Օրենքի N 8 հավելվածի 11-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում անհատ ձեռնարկատերերի հաշվառման հասցեում հաշվառված այլ անձանց տվյալները, որոնց համար վճարվում է արտոնագրային վճար.
Որպես վարորդ հաշվառված ֆիզիկական անձի անունը, ազգանունը Հաշվառման հասցեն` համաձայն անձնագրի»: