ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունիսի 2012 թվականի N 754-Ա
«ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԱԾ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Թույլատրել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների նկատմամբ` համաձայն հավելվածի, կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը` մինչև 2013 թվականի հունիսի 16-ը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2012 թ. հունիսի 22
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2012 թվականի
հունիսի 14-ի N 754-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների
NN
ը/կ Ապրանքի անվանումը, մակնիշը (մոդել) ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը Քանակը (կգ) Արտադրման տարեթիվը Մաքսային հայտարա-րագրի համարը Մաքսային հայտարա-րագիրը ներկա-յացնելու ամսաթիվը Մաքսային արժեքը (դրամ) Մաքսային ռեժիմի ժամկետի ավարտը
1. LSD տիպի հենարանի հիմքի մասեր` սև մետաղից 73082000 240,380 2011 թ. C17563 16.06.2011 թ. 153,193,418 16.06.2012 թ.
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան