ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 դեկտեմբերի 2011 թվականի N 1793-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1483-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ և 5-րդ կետերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել միջազգային պարտավորություններին համապատասխան Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցների պատրաստման համար պատասխանատու պետական մարմինների և ներկայացնելու ժամկետների ցանկը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. դեկտեմբերի 21
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2011 թվականի
դեկտեմբերի 15-ի N 1793-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ
Միավորված ազգերի կազմակերպության շրջանակներում
NN
ը/կ Միջազգային փաստաթուղթը Միջազգային պայմանագրի հոդվածը, որի համաձայն պետք է ներկայացվի ազգային զեկույցը Ազգային զեկույցը ներկայացնելու ժամկետները Ազգային զեկույցի համար պատասխանատու մարմինը
1 2 3 4 5
1. Միջազգային կոնվենցիա ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի 9-րդ հոդված յուրաքանչյուր երկու տարին մեկ կամ ըստ կոմիտեի կողմից սահմանված ժամկետների ՀՀ արտաքին գործերի նախարարություն
2. Միջազգային դաշնագիր քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագրի 40-րդ հոդված դաշնագիրը վավերացնելուց հետո մեկ տարվա ընթացքում, այնուհետև կոմիտեի կողմից սահմանված ժամկետների համաձայն ՀՀ արտաքին գործերի նախարարություն
3. Միջազգային դաշնագիր տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին դաշնագրի 16-րդ հոդված դաշնագիրը վավերացնելուց հետո մեկ տարվա ընթացքում, այնուհետև կոմիտեի կողմից սահմանված ժամկետների համաձայն ՀՀ արտաքին գործերի նախարարություն
4. Կոնվենցիա կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի 18-րդ հոդված յուրաքանչյուր չորս տարին մեկ, այնուհետև կոմիտեի կողմից սահմանված ժամկետների համաձայն ՀՀ արտաքին գործերի նախարարություն
5. Կոնվենցիա խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի և պատժի դեմ կոնվենցիայի 19-րդ հոդված յուրաքանչյուր չորս տարին մեկ, այնուհետև կոմիտեի կողմից սահմանված ժամկետների համաձայն ՀՀ արդարադատության
նախարարություն
6. Կոնվենցիա երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի 44-րդ հոդված յուրաքանչյուր հինգ տարին մեկ, այնուհետև
կոմիտեի կողմից սահմանված ժամկետների համաձայն ՀՀ արտաքին գործերի նախարարություն
7. Կոնվենցիա հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի 35-րդ հոդված յուրաքանչյուր չորս տարին մեկ, այնուհետև կոմիտեի կողմից սահմանված ժամկետների համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
8. Կամընտիր արձանագրություն «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիային կից զինված հակամարտություններին երեխաների մասնակցության վերաբերյալ արձանագրության
8-րդ հոդված արձանագրությունն ուժի մեջ մտնելուց հետո երկու տարվա ընթացքում, այնուհետ յուրաքանչյուր հինգ տարին մեկ ՀՀ արտաքին գործերի նախարարություն
9. Կամընտիր արձանագրություն «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիային կից մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մասին արձանագրության 12-րդ հոդված արձանագրությունն ուժի մեջ մտնելուց հետո երկու տարվա ընթացքում, այնուհետ յուրաքանչյուր հինգ տարին մեկ ՀՀ արտաքին գործերի նախարարություն
10. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում Մարդու իրավունքների խորհրդի 5/1 բանաձևի համաձայն չորս տարին մեկ ՀՀ արտաքին գործերի նախարարություն
11. «Միջազգային կոնվենցիա կրթության բնագավառում խտրականության դեմ» կոնվենցիայի
7-րդ հոդված յուրաքանչյուր չորս տարին մեկ ՀՀ կրթության և գիտության նախարարություն
(Բաժինը լրաց. 24.05.12 N 635-Ա)
Եվրոպայի խորհրդի շրջանակներում
NN
ը/կ Միջազգային փաստաթուղթը Միջազգային պայմանագրի հոդվածը, որի համաձայն պետք է ներկայացվի ազգային զեկույցը Ազգային զեկույցը ներկայացնելու ժամկետները Ազգային զեկույցի համար պատասխանատու մարմինը
1 2 3 4 5
1. Տարածքային կամ փոքրամասնությունների լեզուների Եվրոպական խարտիա խարտիայի 15-րդ հոդվածի համաձայն երեք տարին մեկ ՀՀ կրթության և գիտության նախարարություն
2. Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիա կոնվենցիայի
25-րդ հոդվածի և (97) 10 բանաձևի 21-րդ կետի համաձայն հինգ տարին մեկ ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչություն
3. Մարդկանց շահագործման (թրաֆիքինգ) դեմ պայքարի մասին կոնվենցիա կոնվենցիայի
38-րդ հոդվածի համաձայն կոնվենցիան վավերացնելուց հետո մեկ տարվա ընթացքում, այնուհետև` չորս տարին մեկ ՀՀ արտաքին գործերի նախարարություն
4. Վերանայված եվրոպական սոցիալական խարտիա ԵԽ-ի նախարարների կոմիտեի որոշման համաձայն սոցիալական խարտիայի կոմիտեի կողմից ըստ հոդվածների բաշխման սահմանված ժամկետներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
(Հավելվածը լրաց. 24.05.12 N 635-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան