ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հունիսի 2012 թվականի N 805-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված 5 միավոր տրանսպորտային միջոցը (այսուհետ՝ գույք)` համաձայն հավելվածի, օտարել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր:
2. Սահմանել գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2012 թվականի մայիսի 7-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ վարչության պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.
3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել նոր աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով.
4) աճուրդի հաղթողի կողմից (այսուհետ` գնորդ) առաջարկված գնի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` համաձայն հավելվածի, վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել օտարման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել տրանսպորտային միջոցի պետական հաշվառման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գումարներն ու տուրքերը:
4. Գնորդը գույքի վաճառքի գինը պետք է վճարի աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից տասնօրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Բյուջետային հիմնարկների հաշվեկշռում հաշվառված հիմնական միջոցների (բացառությամբ շենքերի և շինությունների) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2012 թ. հուլիսի 2
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2012 թվականի
հունիսի 28-ի N 805-Ա որոշման
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված դասական աճուրդով օտարման ենթակա 5 ՄԻԱՎՈՐ գույքի
NN
ը/կ Տրանսպորտային միջոցի անվանումը Պետ-
համա-րանիշը Թողարկման
տարեթիվը Գույքի գնահատված արժեքը
(դրամ) Գույքի մեկնարկային
գինը
(դրամ) Գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը (ներառյալ ավելաց-
ված արժեքի հարկը) (դրամ)
70% և ավելի մաշվածք ունեցող
1. ՎԱԶ-21065 006 UU 01 2000 թ. 923000 923000 18000
2. ԳԱԶ-3102 073 UU 01 2001 թ. 1164000 1164000 18000
3. ԳԱԶ-3102 026 UU 01 2000 թ. 1128000 1128000 18000
4. ԳԱԶ-311000 003 UU 01 2000 թ. 826000 826000 18000
5. ԱՑ-4.6 ( ԳԱԶ-53) 044 UU 01 1991 թ. 721000 721000 18000
ԸՆԴԱՄԵՆԸ 4762000 90000
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան