Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԼԱՆԴՇԱՖՏԻ ՄՐՑԱՆԱԿԻ` ԴԻՊԼՈՄԻ ԵՎ ԱՐՁԱՆԻԿԻ ԷՍՔԻԶՆ ՈՒ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 հունիսի 2012 թվականի N 807-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԱՆԴՇԱՖՏԻ ՄՐՑԱՆԱԿԻ` ԴԻՊԼՈՄԻ ԵՎ ԱՐՁԱՆԻԿԻ ԷՍՔԻԶՆ ՈՒ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի N 164-Ն որոշման 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության լանդշաֆտի մրցանակի (այսուհետ` լանդշաֆտի մրցանակ)`

1) դիպլոմի էսքիզն ու նկարագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) արձանիկի էսքիզն ու նկարագիրը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի ձևավորման գործընթացի ժամանակ նախատեսել համապատասխան միջոցներ` լանդշաֆտի մրցանակի արձանիկի պատրաստման և դիպլոմների տպագրման համար (3-ական օրինակով):

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. հուլիսի 2

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թվականի

հունիսի 28-ի N 807-Ա որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԱՆԴՇԱՖՏԻ ՄՐՑԱՆԱԿԻ` ԴԻՊԼՈՄԻ ԷՍՔԻԶՆ ՈՒ ՆԿԱՐԱԳԻՐԸ

1. Հայաստանի Հանրապետության լանդշաֆտի մրցանակի դիպլոմի ֆոնը մոխրագույն է (Gray 25 տոկոս), ունի որոշակի ֆակտուրա, որի վրա ձախ կողմում պատկերված են «Աստվածային պարույրը», գույնը` Gray 50 տոկոս, և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սխտորաշեն գյուղի մոտակայքում գտնվող ավելի քան 2000 տարեկան արևելյան սոսին (չինար): Աջ հատվածում` հայերենով և անգլերենով գրված է Հայաստանի Հանրապետության (ArTarumianIshxan, 14B) Լանդշաֆտի մրցանակ (ArTarumianIshxan, 24B), Դիպլոմ (ArTarumianIshxan, 48B)` համաձայն ձևի:

2. Դիպլոմը նախատեսված է տպագրել A4 ֆորմատի ստվարաթղթի վրա:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Ձև

Դիպլոմի էսքիզ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԼԱՆԴՇԱՖՏԻ ՄՐՑԱՆԱԿ

Դ Ի Պ Լ Ո Մ

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թվականի

հունիսի 28-ի N 807-Ա որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԱՆԴՇԱՖՏԻ ՄՐՑԱՆԱԿԻ` ԱՐՁԱՆԻԿԻ ԷՍՔԻԶՆ ՈՒ ՆԿԱՐԱԳԻՐԸ

1. Հայաստանի Հանրապետության լանդշաֆտի մրցանակի արձանիկը խորհրդանշում է «Աստվածային համաչափության» կամ ոսկեհատման գաղափարը` ներդաշնակության և հավերժության հասկացությունների մարմնավորմամբ: Համամասնության նշված կանոններով կառուցված արձանիկի պարույրաձև եզրագիծը (բնական միջավայրի խորհրդանիշը)` դրան ներգծված բեկյալ գծով (ձեռակերտ միջավայրի խորհրդանիշը) արտացոլում են մարդ-բնություն փոխադարձ կապակցվածությունն ու միմյանցից կախվածությունը:

2. Արձանիկը նախատեսված է պատրաստել 13 մմ հաստություն ունեցող թափանցիկ բյուրեղապակուց, որի պարույրի վերևի եզրագծով և ոսկեգույն մետաղից պատրաստված բեկյալ գծի միջև մակերեսը 7.0 մմ հաստությամբ ուռուցիկ, որոշակի մշակվածք (ֆակտուրա) ունեցող ոսկեգույն բյուրեղապակուց է:

3. Արձանիկի միջնամասը նախատեսված է պատրաստել կաթնագույն 5.0 մմ հաստություն ունեցող բյուրեղապակուց, որը մասնահատված է պարույրի կառուցման գծերին համապատասխան: Կաթնագույն բյուրեղապակու եզրերը մասնահատումների մասում տաշված են 60.0 -ով:

4. Արձանիկի չափերն են` երկարությունը` 210 մմ, բարձրությունը` 130 մմ, հաստությունը` 20 մմ:

5. Արձանիկի ներքևի աջ հատվածում գրված է «Հայաստանի Հանրապետության Լանդշաֆտի մրցանակ»: «Հայաստանի Հանրապետության» բառերը գրված են 0.4 չափի «ArTarumianIsհxan», իսկ «Լանդշաֆտի մրցանակ» բառերը` 0.8 չափի «ArTarumianIsհxan» տառատեսակով: Տառերը ոսկեգույն մետաղից են:

6. Արձանիկի հակառակ երեսը հարթ է, թափանցիկ բյուրեղապակուց:

7. Պատվանդանն ունի 210 մմ երկարություն, 50 մմ լայնություն, 10 մմ բարձրություն: Նախատեսված է պատրաստել կաթնագույն բյուրեղապակուց` համաձայն NN 1, 2 և 3 ձևերի:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Ձև N 1

Արձանիկի էսքիզ

Ձև N 2

Արձանիկի էսքիզ

Ձև N 3

Արձանիկի էսքիզ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։