Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 462 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 հուլիսի 2012 թվականի N 871-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 462 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 29-ի «Օլիմպիական խաղերում և աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին և մարզական կազմակերպություններին դրամական մրցանակներ շնորհելու մասին» N 462 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) որոշման վերնագիրը, 1-ին կետը, N 1 հավելվածի վերնագիրը, N 2 հավելվածի 2-րդ և 4-րդ կետերը «օլիմպիական» բառից հետո լրացնել «պարալիմպիկ, սուրդլիմպիկ» բառերով.

2) որոշման N 1 հավելվածում`

ա. «Շախմատի համաշխարհային օլիմպիադա և պատանեկան օլիմպիական խաղեր» և «Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից ճանաչված ոչ օլիմպիական մարզաձևեր, սամբո, ըմբշամարտ, միջազգային շաշկի» բաժինները համապատասխանաբար համարակալել «2» և «4» թվերով,

բ. 2-րդ բաժնից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ բաժնով.

«3. ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ

1-ին տեղ 500.0 250.0 100.0 50.0

2-րդ տեղ 300.0 150.0 60.0 30.0

3-րդ տեղ 200.0 100.0 40.0 20.0

»,

գ. հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ բաժնով.

«5. ՀԱՇՄԱՆԴԱՄԱՅԻՆ ՍՊՈՐՏՈՒՄ ՊԱՐԱԼԻՄՊԻԿ ԵՎ ՍՈՒՐԴԼԻՄՊԻԿ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ

ՊԱՐԱԼԻՄՊԻԿ ԽԱՂԵՐ

1-ին տեղ 3500.0 1750.0 700.0 350.0

2-րդ տեղ 2500.0 1250.0 500.0 250.0

3-րդ տեղ 2000.0 1000.0 400.0 200.0

ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՈՒՐԴԼԻՄՊԻԿ ԽԱՂԵՐ

1-ին տեղ 1250.0 625.0 250.0 125.0

2-րդ տեղ 800.0 400.0 160.0 80.0

3-րդ տեղ 500.0 250.0 100.0 50.0

ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

1-ին տեղ 800.0 400.0 160.0 80.0

2-րդ տեղ 500.0 250.0 100.0 50.0

3-րդ տեղ 300.0 150.0 60.0 30.0

»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. հուլիսի 19

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։