Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 728-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 հուլիսի 2012 թվականի N 864-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 728-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10.1-ին և 19-րդ հոդվածներով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 10-ի N 595-Ն որոշման 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի «Գյումրու, Վանաձորի, Դիլիջանի, Ջերմուկի, Վաղարշապատի, Աշտարակի, Գորիսի, Վայքի, Շինուհայրի քաղաքային և Տաթևի ու Հալիձորի գյուղական համայնքներում (բնակավայրերում) քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներն առանձնացնելու մասին» N 728-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝

1) որոշման վերնագիրը «Վայքի» բառից հետո լրացնել «Սպիտակի քաղաքային», իսկ «Շինուհայրի քաղաքային և Տաթևի ու Հալիձորի» բառերը փոխարինել «Տաթևի, Հալիձորի ու Շինուհայրի» բառերով.

2) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12-րդ ենթակետով.

«12) Սպիտակի քաղաքային համայնքի վարչական սահմանում առանձնացվող՝ քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքը՝ համաձայն N 12 հավելվածի:».

3) որոշումը լրացնել նոր՝ N 12 հավելվածով՝ համաձայն հավելվածի.

4) որոշման 2-րդ կետով հաստատված N 10 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12-րդ կետով.

« 12. քաղ.

Սպիտակ ներառում է` «Վարպետաց» թաղամասի տարածքը և պարագծով դրան հարող 45.0-ից մինչև 105.0 մետր լայնությամբ կառուցապատման կանոնակարգման գոտին 59.8 Վարպետաց թաղամասի և թաղամասին հարող տարածքային հատվածի կառուցապատման կանոնակարգում կառուցապատ-ման նախագծեր

».

5) որոշման 2-րդ կետով հաստատված N 10 հավելվածի 1-ին կետում (ք. Գյումրի) «7888.0» թիվը փոխարինել «7937.3» թվով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. հուլիսի 19

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

հուլիսի 4-ի N 864-Ն որոշման

«Հավելված N 12

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունիսի 26-ի N 728-Ն որոշման

Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ

ՍՊԻՏԱԿ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՎԱՐՊԵՏԱՑ ԹԱՂԱՄԱՍԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՏԱՐԱԾՔԻ

Ակտի պատկեր

»:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։