«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
3 փետրվարի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 փետրվարի 2000 թվականի N 43
քաղ. Երևան
«ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Փոքր» օբյեկտները (ցանկը կցվում է) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել դրանց աշխատավորական կոլեկտիվներին:
2. Պետական գույքի գնորդը վճարումներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության արժույթով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի փետրվարի 3-ից:
ՀայաՍՏԱՆԻ հԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ա. Սարգսյան
Ց Ա Ն Կ
ուղղակի վաճառքի ձԵՎով մասնավորեցվող «փոքր» օբյեկտների
____________________________________________________________________________________________________________________________________________
NN
ը/կ Օբյեկտի անվանումը Հասցեն Զբաղեցված
տարածքի
բնութագիրը Տարածքը
(քառ.մ) Օբյեկտի
գինը
(դրամ)
____________________________________________________________________________________________________________________________________________
1. N 6 խորտկարան քաղ. Երևան,
Արշակունյաց 135 դ շենքի բացվածք 113,84 3565674
2. Հանրային սննդի
N 7 ԴՁ-ի
N 1 կրպակ քաղ. Երևան, Ավան,
Խուդյակովի փող.
(«Գեղարդ» կինոթատրոնի
հարևանությամբ) կրպակ - 46270
3. N 524/2 խորտկարան քաղ. Երևան, Հրազդանի
կիրճ («Փարվանա»
ռեստորանի դիմաց) առանձնացված շենք 9,63 650881
4. «Շիրակ» ԴՁ քաղ. Գյումրի, Գարեգին
Նժդեհի 4 շենքի բացվածք 104,74 3484397
5. «Շիրակ» ԴՁ-ի
N 3 մասնաճյուղ քաղ. Գյումրի, Անի թաղամաս,
Պ. Սևակի 11 շենքի բացվածք 18,44 296112
6. Թալինի ԲԿՍ ՊՁ-ի
կազմարարական
արտադրամաս քաղ. Թալին,
Սպանդարյան 3 շենքի բացվածք 199,69 3257982