Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
4 հուլիսի 2012 թվականի N 27
9. ՄԻՆՉԵՎ 58.3 ՄԼՆ ՏԱՐԵԿԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆՆ ԱՆՑՆԵԼԸ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1930-Ն որոշմամբ հավանության արժանացած ծրագրի 1.3-րդ կետի`
1. Հաստատել մինչև 58.3 մլն տարեկան շրջանառություն ունեցող Հայաստանի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտներին էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացմանն անցնելը խրախուսելու համար զանգվածային իրազեկման և ուսուցման միջոցառումների կազմակերպման և դրանց կատարման ժամանակացույցը` համաձայն հավելվածի:
2. Ժամանակացույցով սահմանված պատասխանատու մարմինների ղեկավարներին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 8-րդ աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել ժամանակացույցով հաստատված իրենց վերապահված միջոցառումների (իրականացված կամ իրականացվող) կատարման ընթացքի մասին տեղեկատվություն:
3. Առաջարկել Հաշվապահական կենտրոնին, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գործարարության աջակցման գրասենյակին մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 8-րդ աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել ժամանակացույցով հաստատված իրենց վերապահված միջոցառումների (իրականացված կամ իրականացվող) կատարման ընթացքի մասին տեղեկատվություն:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ամփոփել ներկայացված եռամսյակային տեղեկատվությունը և մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-րդ աշխատանքային օրը կատարված աշխատանքների ընթացքի մասին հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2012 թ. հուլիսի 19
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2012 թ.
հուլիսի 4-ի նիստի N 27
արձանագրային որոշման
Մինչև 58.3 մլն տարեկան շրջանառություն ունեցող ՀՀ տնտեսվարող սուբյեկտներին էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացմանն անցնելը խրախուսելու համար զանգվածային իրազեկման և ուսուցման միջոցառումների կազմակերպման և դրանց կատարման ժամանակացույցը.
Հ/Հ Մարմինը Իրականացվելիք միջոցառումը Ժամանակացույցը
1 ՀՀ էկոնոմիկայի նախարարություն 1) Էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման առավելությունների մասին պաշտոնական ինտերնետային կայքի, մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով իրազեկման աշխատանքների ապահովում:
2) Էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման առավելությունների մասին էլեկտրոնային փոստի միջոցով մի շարք տնտեսվարող սուբյեկտներին ծանուցում: Հոկտեմբերի 1-ին տասնօրյակից սկսած (շարունակական)
2 ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե 1) Էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման առավելությունների մասին պաշտոնական ինտերնետային կայքի, մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով իրազեկման աշխատանքների ապահովում:
2) Մինչև 58,3 մլն շրջանառություն ունեցող տնտեսվարողների կողմից էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման առավելությունների վերաբերյալ տեղեկատվական և ուսումնական նյութերի պատրաստում:
3) Մինչև 58,3 մլն շրջանառություն ունեցող տնտեսվարողներին էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման վերաբերյալ ուսումնական միջոցառումների կազմակերպում:
4) Մինչև 58,3 մլն շրջանառություն ունեցող տնտեսվարողներին էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացմանն առնչվող խնդիրների վերաբերյալ (անհրաժեշտություն առաջանալու դեպքում) պաշտոնական պարզաբանման տրամադրում: Հոկտեմբերի 1-ին տասնօրյակից սկսած (շարունակական)
Մինչև հոկտեմբերի
1-ին տասնօրյակ
Հոկտեմբերի 1-ին տասնօրյակից սկսած (շարունակական)
Հոկտեմբերի 1-ին տասնօրյակից սկսած (շարունակական)
3 «Հայաստանի ՓՄՁ-ների զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամ (համաձայնությամբ) 1) Էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման առավելությունների մասին պաշտոնական ինտերնետային կայքի, մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով իրազեկման աշխատանքների ապահովում:
2) Մարզերում իրականացվող «ՀՀ հարկային օրենսդրության փոփոխությունները և կիրառման հարցերը» դասընթացների ընթացքում գործարարներին իրազեկում:
3) Շահառու և գործընկեր ՓՄՁ-ներին էլեկտրոնային փոստի միջոցով իրազեկում:
4) ԳԾՄ-ների հետ համագործակցություն/Ուսուցողական դասընթացների ընթացքում տեղեկատվության ներկայացում և տրամադրում:
5) Այլ դասընթացների ընթացքում գործարարների շրջանում տեղեկատվության տարածում:
6) «ՓՄՁ լրատու» հեռուստահաղորդման միջոցով հ2 հեռուստաընկերության եթերով տեղեկատվության տարածում: Հոկտեմբերի 1-ին տասնօրյակից սկսած (շարունակական)
4 «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամ (համաձայնությամբ) 1) Էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման առավելությունների մասին պաշտոնական ինտերնետային կայքի, մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով իրազեկման աշխատանքների ապահովում:
2) Մինչև 58,3 մլն շրջանառություն ունեցող տնտեսվարողներին հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ներկայացման վերաբերյալ դասընթացների կազմակերպում:
3) Մինչև 58,3 մլն շրջանառություն ունեցող տնտեսվարողների կողմից էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման առավելությունների վերաբերյալ տեղեկատվական և ուսումնական նյութերի տպագրում:
4) Մինչև 58,3 մլն շրջանառություն ունեցող տնտեսվարողներին էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման վերաբերյալ խորհրդատվության տրամադրում: Հոկտեմբերի 1-ին տասնօրյակից սկսած (շարունակական)
5 Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ (համաձայնությամբ) 1) Էլեկտրոնային ստորագրության ձեռքբերման ընթացակարգերի վերաբերյալ տնտեսվարող սուբյեկտներին իրազեկման աշխատանքների իրականացման միջոցառումների վերաբերյալ առաջարկությունների ներկայացում:
2) Էլեկտրոնային ստորագրության ձեռքբերման ընթացակարգերի վերաբերյալ տնտեսվարող սուբյեկտների իրազեկմանն ուղղված լայնածավալ աշխատանքների իրականացում: Մինչև հոկտեմբերի 1-ին տասնօրյակ
Հոկտեմբերի 1-ին տասնօրյակից սկսած (շարունակական)
6 Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գործարարության աջակցման գրասենյակ(համաձայնությամբ) 1) Էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների ներկայացման առավելությունների մասին էլեկտրոնային փոստի և կլոր սեղան հանդիպումների միջոցով շահառու և գործընկեր գործարար միավորումներին իրազեկում: Հոկտեմբերի 1-ին տասնօրյակից սկսած (շարունակական)
7 Հաշվապահական կենտրոն(համաձայնությամբ) 1) Տեղեկատվության զետեղում Հայաստանի Հաշվապահների և Աուդիտորների Ասոցիացիայի (ՀՀԱԱ) Հաշվապահական Կենտրոնի ինտերնետային կայքում:
2) Էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկատվության տրամադրում ՀՀԱԱ-ի 256 լիիրավ անդամներին(հաշվապահներ, աուդիտորներ) և 100-ից ավել անդամության թեկնածուներին:
3) Հաշվապահական կենտրոնի դահլիճում ՓՄՁ սուբյեկտների ներկայացուցիչների հետ հանդիպման կազմակերպում և տեղեկատվության ներկայացում:
4) Կենտրոնում գրանցված ՓՄՁ սուբյեկտներին էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկատվության տրամադրում:
5) Մարզերում կազմակերպվող անվճար դասընթացների ընթացքում մարզային ՓՄՁ սուբյեկտների ներկայացուցիչներին տեղեկատվության տրամադրում:
6) ՀՀԱԱ որակավորման ծրագրի շրջանակներում ընդգրկված մասնակիցներին համապատասխան տեղեկատվական նյութերի տրամադրում:
7) Հաշվապահական կենտրոնում ընդգրկված գործարար ծառայություններ մատուցող կազմակերպություններին համապատասխան տեղեկատվության տրամադրում:
8) ՀՀԱԱ Հաշվապահական Հաշվառում և Աուդիտ պարբերականում տեղեկատվական նյութերի զետեղում: Հոկտեմբերի 1-ին տասնօրյակից սկսած (շարունակական)