Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 608-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հուլիսի 2012 թվականի N 894-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 608-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Ձկնաբուծական մթերքների արտադրության ձեռնարկություններում վտանգի աղբյուրների վերլուծության և կրիտիկական կետերի հսկման` ՎԱՎԿԿՀ (HACCP) համակարգի ներդրման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 608-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) ուժը կորցրած ճանաչել 1-ին և 3-րդ կետերը.

2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« 2. Ձկնաբուծական մթերքների արտադրության ոլորտում ՎԱՎԿԿՀ (HACCP) համակարգի ներդրման կարիքների մոնիթորինգի իրականացում մինչև 2012 թ. օգոստոսի 1-ը ՀՀ ԳՆ-ի սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

ՀՀ ԳԱԱ-ի «Էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվավերլուծական կենտրոն (համաձայնությամբ) 1. Կիրականացվի ձկնաբուծական մթերքների արտադրության ոլորտում ՎԱՎԿԿՀ (HACCP) համակարգի ներդրման կարիքների մոնիթորինգ

2. Մոնիթորինգի արդյունքները կներկայացվեն ՀՀ գյուղատնտեսության նախարարին

».

3) 4-րդ կետի 3-րդ սյունակում «2011 թվականի հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2012 թվականի սեպտեմբերի 1-ին տասնօրյակ» բառերով, իսկ 5-րդ սյունակում «Սույն ծրագրի 2-րդ կետի միջոցառման» բառերը` «Մոնիթորինգի» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. հուլիսի 21

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։