Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՁԿՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՄԹԵՐՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՎՏԱՆԳԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՀՍԿՄԱՆ` ՎԱՎԿԿՀ (HACCP) ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 մայիսի 2011 թվականի N 608-Ն

ՁԿՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՄԹԵՐՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՎՏԱՆԳԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՀՍԿՄԱՆ` ՎԱՎԿԿՀ (HACCP) ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Եվրամիություն ձկնաբուծական մթերքների արտահանման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ձկնաբուծական մթերքների արտադրության ձեռնարկություններում վտանգի աղբյուրների վերլուծության և կրիտիկական կետերի հսկման` ՎԱՎԿԿՀ (HACCP) համակարգի ներդրման միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2011 թ. մայիսի 17

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

մայիսի 5-ի N 608-Ն որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ր

ՁԿՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՄԹԵՐՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՎՏԱՆԳԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԿԵՏԵՐԻ ՀՍԿՄԱՆ` ՎԱՎԿԿՀ (HACCP) ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN

ը/կ Միջոցառման անվանումը Կատարման ժամկետը Պատասխանատու կատարողը Արդյունքը

1. (կետն ուժը կորցրել է 19.07.12 N 894-Ն)

2. Ձկնաբուծական մթերքների արտադրության ոլորտում ՎԱՎԿԿՀ (HACCP) համակարգի ներդրման կարիքների մոնիթորինգի իրականացում մինչև 2012 թ. օգոստոսի 1-ը ՀՀ ԳՆ-ի սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

ՀՀ ԳԱԱ-ի «Էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվավերլուծական կենտրոն (համաձայնությամբ)

1. Կիրականացվի ձկնաբուծական մթերքների արտադրության ոլորտում ՎԱՎԿԿՀ (HACCP) համակարգի ներդրման կարիքների մոնիթորինգ

2. Մոնիթորինգի արդյունքները կներկայացվեն ՀՀ գյուղատնտեսության նախարարին

3. (կետն ուժը կորցրել է 19.07.12 N 894-Ն)

4. Ձկնաբուծական մթերքների արտադրության ձեռնարկություններում ՎԱՎԿԿՀ (HACCP) համակարգի ներդրման քաղաքականության և ծախսատարության ներկայացում

ՀՀ վարչապետին 2012 թվականի սեպտեմբերի 1-ին տասնօրյակ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն Մոնիթորինգի ամբողջական արդյունքների հիման վրա

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կմշակի և ՀՀ վարչապետին կներկայացնի ձկնաբուծական մթերքների արտադրության ոլորտում ՎԱՎԿԿՀ (HACCP) համակարգի ներդրման քաղաքականությունն ու ծախսատարությունը:

(հավելվածը փոփ., խմբ. 19.07.12 N 894-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։