ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հունիսի 2011 թվականի N 504-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. 2006 թվականի մարտի 29-ին Երևանում տեղի ունեցած` Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև Տնտեսական, արդյունաբերական, տեխնիկական և գիտական համագործակցության համատեղ միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստի արձանագրության 6.1-ին կետի համաձայն հունական ապրանքային վարկի հետ կապված հարցը կարգավորելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` հունական կողմի հետ համաձայնեցնել աշխատանքային խմբի հանդիպման կազմակերպման հետ կապված հարցերը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2011 թ. հունիսի 3
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2011 թ.
հունիսի 3-ի N 504-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Հ. Դավթյան -ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական (աշխատանքային խմբի ղեկավար)
Ս. Խանվելյան -ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական պարտքի կառավարման վարչության գործառնական բաժնի պետ-վարչության պետի տեղակալ
Տ. Սամվելյան -ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության երկկողմ հարաբերությունների II բաժնի վարիչ
Վ. Մնացականյան -ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ)
Ն. Հակոբյան -ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ)
Հ. Թոռչյան -«Արդշինբանկ լուծարվող բանկ» ԲԲԸ-ի լուծարային կառավարիչ (համաձայնությամբ)
(Հավելվածը խմբ. 19.07.12 N 637-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան