«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 հուլիսի 2012 թ.
Պետական գրանցման թիվ 60312294
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
9 հուլիսի 2012 թ. թիվ 23-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՓՈՍՏԱՅԻՆ, ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՓՈՍՏ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի ԹԻՎ 20-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Փոստային և սուրհանդակային գործունեության մասին» Ձև 1-փոստ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Փոստային և սուրհանդակային գործունեության մասին» Ձև 1-փոստ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2010թ. հուլիսի 7-ի «Փոստային և սուրհանդակային գործունեության մասին» Ձև թիվ 1-փոստ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 20-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ Ս. Մնացականյան
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի 2012 թվականի
հուլիսի 9-ի թիվ 23-Ն որոշման
ՁԵՎ 1-փոստ
(ամսական)
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՓՈՍՏԱՅԻՆ ԵՎ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
20 թ. __________________
(ամիս)
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (04.04.2000թ., ՀՕ-48)
Հաշվետվության ներկայացման ժամկետը`
մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 10-ը
Ներկայացնում է__________________________________________________
(անվանումը և կազմակերպաիրավական տեսակը)
Գտնվելու վայրը _________________________________________ I___I____I____I____I
(գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ)
Մարզը __________________________________________________________ I____I____I
(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Համայնքը / Վարչական շրջանը ___________________________________ I____I____I____I
(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Փաստացի գործունեության հիմնական տեսակը_____________________________
____________________________________________________ I____I____I____I____ I____I
(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Պետական ռեգիստրի գրանցման համարը I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I__I__I__I__I__I__I__I__I
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) I__I__I__I__I__I__I__I__I
Հեռախոսահամար(ներ) ___________________________________________________
Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
1. Փոստային և սուրհանդակային առաքումներ
(ամսական)
Ցուցանիշ Տողի համարը Չափի միավորը Հաշվետու ամսվա ծավալը
Ա Բ Գ 1
Առաքվել է փոստ, ընդամենը 110 տոննա
այդ թվում` ներհանրապետական 110.1 -“-
միջազգային 110.2 -“-
որից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ 110.2.1 -“-
Եկամուտներ, ընդամենը, (առանց ավելացված արժեքի հարկի) 115 հազար
դրամ
այդ թվում` փոստային գործունեությունից 115.1 -“-
սուրհանդակային գործունեությունից 115.2 -“-
Ծախսեր, ընդամենը 120 -“-
այդ թվում` փոստային գործունեությունից 120.1 -“-
սուրհանդակային գործունեությունից 120.2 -“-
Այլ գործունեությունից ստացված եկամուտներ 130 -“-
դրանցից` նշել 130.1 -“-
130.2 -“-
Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող փոստային գործունեությամբ զբաղվող աշխատողների միջին ամսական թվաքանակը 135 մարդ
Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող սուրհանդակային գործունեությամբ զբաղվող աշխատողների միջին ամսական թվաքանակը 140 -“-
2. Փոստային և սուրհանդակային առաքումներ
(եռամսյակային)
Ցուցանիշ Տողի համարը Չափի միավորը Հաշվետու եռամսյակի ծավալը
Ա Բ Գ 1
Առաքվել են նամակներ և բացիկներ, ընդամենը 210 հազար
հատ
այդ թվում` ներհանրապետական 210.1 -“-
միջազգային 210.2 -“-
որից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ 210.2.1 -“-
Միջազգային մուտքային նամակներ և բացիկներ, ընդամենը 215 -“-
որից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ 215.1 -“-
Առաքվել են ծանրոցածրարներ (բանդերոլներ), ընդամենը 220 -“-
այդ թվում` ներհանրապետական 220.1 -“-
միջազգային 220.2 -“-
որից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ 220.2.1 -“-
Միջազգային մուտքային ծանրոցածրարներ (բանդերոլներ), ընդամենը 225 -“-
որից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ 225.1 -“-
Առաքվել են ծանրոցներ, ընդամենը 230 -“-
այդ թվում` ներհանրապետական 230.1 -“-
միջազգային 230.2 -“-
որից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ 230.2.1 -“-
Միջազգային մուտքային ծանրոցներ, ընդամենը 235 -“-
որից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ 235.1 -“-
3. Փոստային և սուրհանդակային ցանցի կառուցվածքը և տեխնիկական միջոցները
տարվա վերջի դրությամբ, միավոր
(տարեկան)
Ցուցանիշ Տողի համարը Ընդամենը
Քանակ, միավոր այդ թվում`
մասնաճյուղեր
Ա Բ 1 2
Փոստատներ (չհաշված մերձերկաթուղայինը) 310
Մերձերկաթուղային փոստատներ 315
Փոստային և սուրհանդակային կապի բաժանմունքներ 320
որից` գյուղական բնակավայրերում 320.1
Գործող փոստարկղեր 325 X
որից` գյուղական բնակավայրերում 325.1 X
Փոստ-դրամարկղային մեքենաներ 330 X
Երեսպատման-դրոշմակման և դրոշմակող մեքենաներ 335 X
Թերթերի և ամսագրերի կապոցների, ծանրոցների և ծանրոցածրարների տեսակավորման սարքավորումներ 340 X
Նամակատեսակավորման կոմպլեկտներ 345 X
Բոլոր տեսակի կոնվեյերներ և փոխադրիչներ 350 X
Այլ տեխնիկական միջոցներ 355 X
որից` գյուղական բնակավայրերում 355.1 X
Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող
փոստատարների միջին տարեկան թվաքանակը 360 X
որից` գյուղական բնակավայրերում 360.1 X
Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող
սուրհանդակների միջին տարեկան թվաքանակը 370 X
որից` գյուղական բնակավայրերում 370.1 X
Ղեկավար ___________________ ___________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ
լիազորված անձ) ___________________
(Ազգանուն, անուն) ___________________
(Ստորագրություն)
« _ _» ______ ____20___թ.
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի 2012 թվականի
հուլիսի 9-ի թիվ 23-Ն որոշման
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՓՈՍՏԱՅԻՆ, ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՓՈՍՏ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «ՓՈՍՏԱՅԻՆ, ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՓՈՍՏ (ԱՄՍԱԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են փոստային, սուրհանդակային գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են հաշվետու ամսվա, հաշվետու եռամսյակի և հաշվետու տարվա համար:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Հաշվետվությունը կազմված է 3 բաժնից. Փոստային և սուրհանդակային առաքումներ (ամսական) (բաժին 1), Փոստային և սուրհանդակային առաքումներ (եռամսյակային) (բաժին 2), Փոստային և սուրհանդակային ցանցի կառուցվածքը և տեխնիկական միջոցները տարվա վերջի դրությամբ (տարեկան) (բաժին 3):
Հաշվետվության 1-ին բաժինը ներկայացվում է ամիսը մեկ անգամ` հաշվետու ամսվա, 2-րդ բաժինը՝ եռամսյակը մեկ անգամ` հաշվետու եռամսյակի, իսկ 3-րդ բաժինը՝ տարին մեկ անգամ՝ հաշվետու տարվա համար:
6. 1-ին բաժնի 115 տողում արտացոլվում են եկամուտներն առանց ավելացված արժեքի հարկի: Ցուցանիշների հաշվառումն իրականացվում է սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա հաշվեգրման սկզբունքով:
7. 130 տողում լրացվում են այլ գործունեությունից ստացված եկամուտները, որոնք ներառում են Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչով սահմանված գործունեության բոլոր տեսակները, բացի փոստային և սուրհանդակային ծառայություններից, որոնք պետք է արտացոլվեն 130.1 և 130.2 տողերում:
8. Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար` 28 (29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը` ներառյալ ոչ աշխատանքային օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով:
Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար:
9. 2-րդ բաժնում արտացոլվում են նամակների ու բացիկների, ծանրոցածրարների (բանդերոլների) և ծանրոցների (հասարակ, պատվիրված, լրացուցիչ վճարով, ծանուցումով, գնահատված) փոխադրման փաստացի ծավալները` առանձնացնելով նաև ներհանրապետական և միջազգային փոստային կապի օպերատորների հետ փոստային առաքանու փոխանակումները: Տվյալներն արտացոլվում են հազար հատերով՝ առանձնացված ըստ միջազգային մուտքային փոխադրումների:
10. 3-րդ բաժնում լրացվում են այն կազմակերպությունների քանակը, որոնց համար փոստային և սուրհանդակային ծառայությունը հանդիսանում է հիմնական գործունեություն (հաշվետվության ձևում նշված կազմակերպությունների և կառուցվածքային միավորումների անվանումներին համապատասխան)՝ դրանցից առանձնացնելով մասնաճյուղերը:
11. 325 տողում արտացոլվում է շահագործման մեջ գտնվող փոստարկղերի, ներառյալ շենքերի և շինությունների ներսում տեղադրված փոստարկղերի քանակը:
12. 330-355 տողերում արտացոլվում է շահագործման մեջ, ինչպես նաև վերանորոգման նպատակով պահեստում գտնվող տեխնիկական միջոցների քանակը՝ հիմնված գույքագրման և հաշվապահական հաշվառման փաստաթղթերի տվյալների վրա:
13. 360 և 370 տողերում լրացվում է համապատասխանաբար հաստիքային և ոչ հաստիքային փոստատարների և սուրհանդակների միջին տարեկան թվաքանակը: Ոչ լրիվ աշխատանքային շաբաթ կամ աշխատանքային օր աշխատող փոստատարների թվաքանակը հաշվի է առնվում որպես լրիվ միավոր, որի լրացման համար հիմք են հանդիսանում փոստային և սուրհանդակային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հաստիքային ցուցակները և աշխատանքային պայմանագրերը:
14. Փոստային գործունեությունը փոստային առաքանու, ինչպես նաև դրամական միջոցների փոստային փոխադրությունների ընդունումը, մշակումը, փոխադրումը և հանձնումն ապահովող ծառայություն է, որն իրենից ներկայացնում է տեխնիկական և տրանսպորտային միջոցների միասնական արտադրատեխնոլոգիական համալիր:
15. Փոստային առաքումը փոստային առաքանու (հասցեագրված նամակագրական թղթակցություն, փոստային ծանրոցներ ու փոստային բեռնարկղեր, համապատասխան փաթեթավորումով տպագիր հրատարակություններ) ընդունումը, մշակումը, փոխադրումը և հանձնումն է հասցեատիրոջը:
16. Փոստային ծառայությունները գործողություն կամ գործունեություն է փոստային առաքանու (բացառությամբ` հատուկ առաքանու) ընդունման, մշակման, փոխադրման և հանձնման, ինչպես նաև դրամական միջոցների փոստային փոխադրությունների իրականացման և բաժանորդագրված պարբերականների առաքման գծով:
17. Սուրհանդակային ծառայությունը փոստային գործունեության տեսակ է, որի դեպքում փոստային առաքանին առաքման ամբողջ ժամանակահատվածում` ուղարկողից մինչև հասցեատեր ուղեկցվում է միևնույն իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատերի կողմից:
18. Հատուկ կապի ծառայությունը փոստային գործունեության տեսակ է, որն ապահովում է հատուկ առաքանիների (փոստային առաքանի, որը պարունակում է միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով պահպանվող գաղտնի տեղեկություններ և առարկաներ, թանկարժեք մետաղներ և թանկարժեք քարեր, ինչպես նաև դրանցից պատրաստված զարդեր, Հայաստանի Հանրապետության դրամական նիշեր, տարադրամ, որոնք ուղարկվում կամ ստացվում են իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից) ընդունումը, մշակումը, փոխադրումը և հանձնումը:
19. Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին տարեկան թվաքանակը (առանց համատեղությամբ աշխատողների) որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա ամիսների թվին` 12-ի, բաժանելով: