Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ, ՃՈՊԱՆՈՒՂՈՒ ԵՎ ՏՐՈԼԵՅԲՈՒՍԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 65-ԷԼԵԿՏՐՈ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 22-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2013-01-01-ից մինչև 2015-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2015-01-01Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 հուլիսի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 60312297

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

9 հուլիսի 2012 թ. թիվ 26-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ, ՃՈՊԱՆՈՒՂՈՒ ԵՎ ՏՐՈԼԵՅԲՈՒՍԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 65-ԷԼԵԿՏՐՈ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 22-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Մետրոպոլիտենի, ճոպանուղու և տրոլեյբուսային տրանսպորտի աշխատանքի մասին» Ձև 65-էլեկտրո (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Մետրոպոլիտենի, ճոպանուղու և տրոլեյբուսային տրանսպորտի աշխատանքի մասին» Ձև 65-էլեկտրո (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003թ. նոյեմբերի 7-ի «Տրամվայ-տրոլեյբուսային տրանսպորտի, մետրոպոլիտենի և ճոպանուղու աշխատանքի մասին» Ձև թիվ 65-էլեկտրո (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 22-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

Նախագահ Ս. Մնացականյան

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2012 թվականի

հուլիսի 9-ի թիվ 26-Ն որոշման

ՁԵՎ 65-էլեկտրո

(ամսական)

Ակտի պատկեր

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ, ՃՈՊԱՆՈՒՂՈՒ ԵՎ ՏՐՈԼԵՅԲՈՒՍԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ

20 թ. __________________

(ամիս)

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (04.04.2000թ., ՀՕ-48)

Հաշվետվության ներկայացման ժամկետը`

մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը

Ներկայացնում է _________________________________________________________________

(անվանումը և կազմակերպաիրավական տեսակը)

Գտնվելու վայրը ___________________________________________________ I___I___I___I___I

(գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ)

Մարզը ________________________________________________________________ I____I____I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Համայնքը / Վարչական շրջանը ______________________________________ I____I____I____I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Փաստացի գործունեության հիմնական տեսակը ____________________________________

________________________________________________________ I____I____I____I____I____I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Պետական ռեգիստրի գրանցման համարը I___I___I___I___I___I___I___I___I___I___I___I

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I___I___I___I___I___I___I___I___I

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) I___I___I___I___I___I___I___I___I

Հեռախոսահամար(ներ) ___________________________________________________

Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

Ցուցանիշ Տողի համարը Չափի միավորը Հաշվետու ամսվա ծավալը

Ա Բ Գ 1

Փոխադրվել են ուղևորներ - ընդամենը 110 հազար

ուղևոր

Ուղևորաշրջանառությունը - ընդամենը 120 հազար ուղևոր-կմ

Ուղևորների փոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) - ընդամենը 130 հազար

դրամ

Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակը 140 մարդ

Ղեկավար ____________________________

(Ազգանուն, անուն) _______________________

(Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) ____________________________

(Ազգանուն, անուն) _______________________

(Ստորագրություն)

« _ _ »______ ____20___թ.

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2012 թվականի

հուլիսի 9-ի թիվ 26-Ն որոշման

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

«ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ, ՃՈՊԱՆՈՒՂՈՒ ԵՎ ՏՐՈԼԵՅԲՈՒՍԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 65-ԷԼԵԿՏՐՈ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն հրահանգը սահմանում է «ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ, ՃՈՊԱՆՈՒՂՈՒ ԵՎ ՏՐՈԼԵՅԲՈՒՍԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 65-ԷԼԵԿՏՐՈ (ԱՄՍԱԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են մետրոպոլիտենով, ճոպանուղով և տրոլեյբուսային տրանսպորտով ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

4. Փոխադրվել են ուղևորներ (տող 110) ցուցանիշը որոշվում է վաճառված երթևեկության բոլոր տեսակի փաստաթղթերի (մեկանգամյա տոմսերի, երկարաժամկետ աբոնեմենտային տոմսերի և այլն) քանակով (ներառյալ անվճար երթևեկության իրավունքից օգտվողները):

5. Ուղևորաշրջանառությունը (տող 120) որոշվում է տեղափոխված ուղևորների քանակի և 1 ուղևորի տեղափոխման միջին հեռավորության արտադրյալների հանրագումարով: 1 ուղևորի տեղափոխման միջին հեռավորությունը որոշվում է ուղևորների հոսքի մեկանգամյա դիտարկումների հիման վրա և համարվում է հաստատուն մեծություն մինչև հաջորդ դիտարկումը:

6. Ուղևորափոխադրումներից ստացված հասույթը (տող 130) (առանց ավելացված արժեքի հարկի) լրացվում է ուղևորների փոխադրումից ստացված հասույթը` հաշվեգրման սկզբունքով:

7. Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակը (տող 140) հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար` 28 (29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը` ներառյալ ոչ աշխատանքային օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով:

Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։