ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մայիսի 2012 թվականի N 421-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը՝
1. Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի դատահոգեբուժական փորձաքննությունների բաժանմունքի պահպանության ընթացքում առաջացող խնդիրների օրենսդրական լուծման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական աշխատանքային խմբին` մինչև 2012 թվականի սեպտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել ոլորտը կարգավորող իրավական ակտերի նախագծերի փաթեթը:
(2-րդ կետը փոփ. 24.07.12 N 678-Ա)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2012 թ. մայիսի 15
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2012 թ.
մայիսի 15-ի N 421-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Անտոնյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ծառայության վարչության
պետի տեղակալ, շարային և ռազմականացված ստորաբաժանումների
բաժնի պետ, ոստիկանության գնդապետ
Ա. Հովսեփյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կարևորագույն օբյեկտների պահպանության գնդի 1-ին գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ
Լ. Զաքարյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ
Ա. Մարգարյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության իրավաբանա կան վարչության իրավական փորձաքննությունների բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ
Ա. Դաշյան - ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պահպանության ապահովման բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ
Տ. Սահակյան - ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կազմ-վերլուծական, իրավական և միջազգային հարաբերությունների բաժնի պետի տեղակալ, արդարադատության մայոր
Ս. Թորոսյան - ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեբուժական
բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության
տնօրեն, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր
հոգեբույժ
Թ. Ղուկասյան -ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի
առողջապահական ծրագրերի և որակի կառավարման վարչության
որակի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ
(Հավելվածը փոփ. 24.07.12 N 678-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան