Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՏՈՒԿ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԱՆՋՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳՆՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 օգոստոսի 2012 թվականի N 962-Ա

ՀԱՏՈՒԿ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԱՆՋՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳՆՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 73-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից կազմակերպված հատուկ պաշտպանվածություն պահանջող պետական փաստաթղթերի տպագրության աշխատանքների ձեռքբերման գնման ընթացակարգի արդյունքները` որպես Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և «ԷՅ ԷՄ ՓԻ ՋԻ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2012 թվականի հունիսի 11-ին կնքված՝ N ՊԵԿ ՇՀԱՇՁԲ-11/4-1/2 ծածկագրով, 828456.0 հազ. դրամ արժեքով գնման պայմանագիրն ուժի մեջ մտնելու պայման:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. օգոստոսի 6

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։