ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 օգոստոսի 2012 թվականի N 967-Ն
ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 16-րդ կետին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի հաշվին (բյուջետային ելքերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին վարկերի և փոխատվությունների տրամադրում» հոդվածով) «Զանգեզուր Մայնինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2012 թվականի երրորդ եռամսյակում տրամադրել 20,000,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամով բյուջետային վարկ` մինչև 2017 թվականի հունիսի 15-ը մարման ժամկետով, վեցամսյա Libor+7 տոկոսադրույքով, վարկի հիմնական գումարի և հաշվարկվող տոկոսագումարի վճարումը` սկսած 2012 թվականի դեկտեմբերի 15-ից` կիսամյակային կտրվածքով: Որպես տրամադրված վարկի ապահովության միջոց երրորդ անձ գրավատու հանդիսացող «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել ընկերությանը պատկանող` Երևան քաղաքի Տիչինայի փողոցի N 320 հասցեում գտնվող` 118 հեկտար մակերեսով հողամասի (վկայական` N 2845251, տրված` 29.08.2011 թ., գնահատված արժեքը` 23,643,660,000 դրամ) գրավի պայմանագիր:
2. Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման մեջ կատարել լրացումներ և փոփոխություններ` համաձայն հավելվածի:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի համաձայն տրամադրված վարկի ֆինանսավորման աղբյուրը Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը 2009 թվականին տրամադրված պետական վարկի միջոցներն են:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2012 թ. օգոստոսի 6
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2012 թվականի
օգոստոսի 2-ի N 967-Ն որոշման
«Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 4 հավելվածի N 1 աղյուսակում ԵՎ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի դեկտեմբերի 22-Ի N 1919-Ն որոշման N 1 հավելվածի N 1 աղյուսակում կատարվող լրացումՆԵՐը ԵՎ փոփոխությունները
(հազ. դրամ)
Պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներն ու դրանց տարրերի անվանումները Ցուցանիշների փոփոխությունը
(մուտքերի ավելացումը նշված է դրական նշանով, իսկ մուտքերի նվազումը և ելքերի ավելացումը` փակագծերում)
ինն ամիս տարի
1 2 3
ԸՆԴԱՄԵՆԸ - -
այդ թվում՝
Ա. Ներքին աղբյուրներ-ընդամենը - -
այդ թվում՝
2. Ֆինանսական զուտ ակտիվներ - -
այդ թվում՝
2.4. Վարկերի և փոխատվությունների տրամադրում (8,760,000.0) (9,360,000.0)
դ) կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից վարկի տրամադրում «Զանգեզուր Մայնինգ» ՍՊԸ-ին (8,260,000.0) (8,260,000.0)
ՀՀ ֆինանսների նախարարություն (8,260,000.0) (8,260,000.0)
ե) կայունացման դեպոզիտային հաշվի միջոցներից վարկի տրամադրում «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ին (500,000.0) (1,100,000.0)
ՀՀ ֆինանսների նախարարություն (500,000.0) (1,100,000.0)
2.6. Այլ 8,760,000.0 9,360,000.0
կայունացման դեպոզիտային հաշվից օգտագործում 8,760,000.0 9,360,000.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան