ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 օգոստոսի 2012 թվականի N 955-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Գորիսի քաղաքային համայնքի կանոնավոր աղբահանության կազմակերպման և մաքրման ու աղբահեռացման կազմտեխնիկայի ձեռքբերման նպատակով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի քաղաքային համայնքին սուբվենցիա տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին 2012 թվականի ինն ամսում հատկացնել 31,220.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացում` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին՝ Գորիսի քաղաքային համայնքի ղեկավարի հետ կնքել սույն որոշումից բխող համապատասխան պայմանագիր՝ նախատեսելով պետություն-մասնավոր հատված համագործակցության, ինչպես նաև պետության և մասնավոր հատվածի ստանձնած պարտավորությունների վերաբերյալ համապատասխան դրույթներ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2012 թ. օգոստոսի 6
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2012 թվականի
օգոստոսի 2-ի N 955-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.56 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
Չափորոշիչներ Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)
ոչ ֆինանսական ցուցանիշներ ֆինանսական ցուցանիշներ
ինն ամիս տարի ինն ամիս տարի
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1.2. Տրանսֆերտներ
Ծրագրային դասիչը Անվանումը
Աջակցություն Գորիս քաղաքի աղբահանության ծրագրին
Նկարագրությունը
Աջակցության տրամադրում` Գորիս քաղաքի աղբահանության ծառայության բարելավման նպատակով
1157 ԾՏ09
Շահառուների քանակը 1. Տրանսֆերտ ստացող ՏԻՄ-երի քանակը 1 1
Գումարը (հազ. դրամ) X X 31,220.0 31,220.0
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը
Շահառուների ընտրության չափանիշները
Համայնք
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1157 Քաղաքային զարգացման ծառայություններ
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Ծրագրի իրականացման արդյունքում բարելավել Գորիս քաղաքի աղբահանության ծառայությունը:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան