Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 35 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2000-02-23-ից մինչև 2001-05-17։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2001-05-17Բացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

23 փետրվարի 2000 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 փետրվարի 2000 թվականի N 88

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 35 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 26-ի «Հայաստանի Հանրապետության «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից 2000 թվականին մատակարարվող ոռոգման ջրի գոտիական սակագները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 16-ի N 154 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի 1999-2000 թվականների ֆինանսական վիճակի բարելավման միջոցառումների ծրագրով նախատեսված միջոցառումների կատարումն ապահովելու մասին» N 35 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում համայնքներին, համայնքների ջրօգտագործողների սպառողական ընկերություններին և ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվներին 2000 թվականին ոռոգման ջուր մատակարարվելու է ըստ երկու սպառողական գոտիների:

Առաջին սպառողական գոտում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության Արմավիրի, Ստորին Հրազդանի, Թալինի, Արզնի-Շամիրամի, Կոտայքի, Շիրակի ջրանցքների, Երևանի, Ապարան-Արագածի, Հրազդանի և Ջրվեժ-Ձորաղբյուրի ոռոգման համակարգերի շահագործման մասնաճյուղերը:

Երկրորդ սպառողական գոտում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության Արտաշատի ջրանցքի, Գավառ-Սևանի, Մարտունու, Վարդենիս-Ճամբարակի, Սպիտակ-Գուգարքի, Ստեփանավան-Տաշիրի, Թումանյանի, Իջևանի, Տավուշի, Նոյեմբերյանի, Արփայի, Սիսիանի, Գորիսի և Կապան-Մեղրու ոռոգման համակարգերի շահագործման մասնաճյուղերը:

2. Հայաստանի Հանրապետության համայնքներին, համայնքների ջրօգտագործողների սպառողական ընկերություններին և ջրօգտագործողների սպառողական կոոպերատիվներին «Ոռոգում» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից 2000 թվականին մատակարարվող մեկ խորանարդ մետր ոռոգման ջրի համար 7 դրամ 39 լումա հաշվարկային միջին արժեքի դիմաց միջին սակագին սահմանել, ներառյալ ավելացված արժեքի հարկը, 3 դրամ 89 լումա, այդ թվում` ըստ գոտիների`

ա) առաջին սպառողական գոտում ընդգրկված ոռոգման ջուր մատակարարող ոռոգման համակարգերի շահագործման մասնաճյուղերի համար` 3 դրամ 70 լումա (ներառյալ ավելացված արժեքի հարկը).

բ) երկրորդ սպառողական գոտում ընդգրկված ոռոգման ջուր մատակարարող ոռոգման համակարգերի շահագործման մասնաճյուղերի համար 4 դրամ 30 լումա (ներառյալ ավելացված արժեքի հարկը).

գ) Հայաստանի Հանրապետության այլ ջրօգտագործողներին (ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը) մատակարարվող մեկ խորանարդ մետր ոռոգման ջրի համար 7 դրամ 39 լումա (ներառյալ ավելացված արժեքի հարկը)»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի փետրվարի 23-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։