Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՂԹԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՋԵՐՄԱՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղվածքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2012-08-10-ից մինչև 2022-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

9 օգոստոսի 2012 թվականի N 32

41. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՂԹԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՋԵՐՄԱՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

Հավանություն տալ «Էկոտոմատո» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գողթի գյուղական համայնքում ջերմատան կառուցման և զարգացման ներդրումային ծրագրին` համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2012 թ. օգոստոսի 10

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թ.

օգոստոսի 9-ի նիստի N 32

արձանագրային որոշման

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՂԹ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՋԵՐՄԱՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ

Նախաբան

«Էկոտոմատո» փակ բաժնետիրական ընկերությունն իր գործունեությունն սկսել է իրականացնել 2011 թվականից: Կոտայքի մարզի Գողթի գյուղական համայնքում ընկերությունը հիմնել է ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած 2 հա ջերմատնային տնտեսություն: Ընկերությունը ջերմատնային տնտեսությունը կառուցել է համագործակցելով հոլանդական «Դալսեմ Հորթիկուլտուրալ Պրոջեքտ» ՎԲ ընկերության հետ, որն իր փորձն է ներդրել նաև ջերմատան շահագործման ընթացքում:

Տնտեսության աշխարհագրական դիրքը և հոլանդական ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տվել արդյունավետ կազմակերպել ջերմատնային գործունեությունը:

Ջերմատնային տնտեսությունում աճեցվում են հոլանդիայից բերված տարբեր սորտերի բարձրորակ (A դասի) վարդեր, որոնց հիմնական մասն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Բելոռուս և Շվեդիա: Վարդերը մատչելի գներով իրացվում են նաև Հայաստանի Հանրապետության շուկաներում: Բարձր որակը և ցածր գները ընկերության արտադրանքը մրցունակ են դարձնում թե ներքին, և թե արտաքին շուկաներում: 2012 թվականին ընկերությունը նախատեսում է արտահանել 800-900 մլն. դրամ ընդհանուր արժողությամբ վարդեր: Ընկերության ջերմատնային տնտեսության շահագործման արդյունքում ստեղծվել է ավելի քան 40 աշխատատեղ:

Ծրագրի նկարագրությունը

Գողթ համայնքում կառուցված վարդերի արտադրության ջերմատան շահագործման ընթացքում ձեռք բերված փորձի, առկա և հնարավոր շուկաների վերլուծության արդյունքում «Էկոտոմատո» ընկերությունը մշակել է ջերմատան տարածքի և արտադրության ընդլայնման ներդրումային ծրագիր: Ծրագիրը նախատեսում է գործող ջերմատան հարակից տարածքում մեկ-երկու տարիների ընթացքում կառուցել ևս երեք հա ջերմատուն: Նոր ջերմատան շահագործման և արտադրության ընդլայնման արդյունքում 2.5 անգամ կավելանա վարդերի արտադրությունը և արտահանումը, ավելի արդյունավետ կօգտագործվեն էներգետիկ և արտադրական մյուս ռեսուրսները, տեղական և արտահանման շուկաներում ավելի մրցունակ կդառնա արտադրանքի գինը: Արտահանման ծավալների ընդլայնումը կնպաստի արտահանման շուկաներում հայկական վարդի և ընդհանրապես հայկական ծաղիկի դիրքի ամրապնդմանը, կայուն մատակարարման ապահովմանը, տրանսպորտային ծախսերի օպտիմիզացմանը և արտադրանքի նկատմամբ վստահության ավելացմանը: Վարդերի մեծ ծավալով արտադրությունը հնարավորություն կտա ավելի մատչելի դարձնել բարձրորակ վարդերի գինը տեղական շուկայում, ինչպես նաև մեղմել դրանց գների սեզոնային տատանումները:

Ծրագրի իրականացման համար կկատարվեն միլիարդավոր դրամի ներդրումներ:

Նոր ջերմատան կառուցուման և շահագործման արդյունքում կստեղծվեն լրացուցիչ աշխատատեղեր Կոտայքի մարզի Գողթ և հարակից գյուղական համայնքների բնակչության համար:

Ակնկալվող արդյունքները

Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են`

● նոր աշխատատեղերի ստեղծում, Գողթ և հարակից գյուղական համայնքների բնակչության սոցիալական վիճակի բարելավում.

● բարձրորակ վարդի արտադրության և արտահանման ծավալների ընդլայնում.

● վարդի ծավալների ավելացմանը զուգընթաց դրանց ներմուծվող քանակների էապես կրճատում.

● տեղական շուկայում վարդի գների սեզոնային տատանումների մեղմում:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։